Последние новости

Ալիևը հայտարարել է Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղին մեծացնելու անհրաժեշտության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բոլոր երկրների շահերից է բխում Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղին մեծացնելը, վրացական նավահանգիստները Կենտրոնական Ասիայից Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռների համար օգտագործելը, գրում է «Նովոստի-Գրուզիան»:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո այսօր կայացած մամուլի ասուլիսում Ալիևը նշել է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև բեռնաշրջանառությունն աճել է 75 տոկոսով։

«Պետք է ասեմ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային տրանսպորտը կարող է օգտագործվել հինգ միլիոն տոննա բեռնելու համար, հաջորդ տարի մենք ավելի շատ կապիտալ ներդրումներ կանենք այս ուղղությամբ։ Մենք պատրաստվում ենք օգտագործել այս երթուղին՝ Կասպից ծովով, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Եվրոպա բեռներ փոխադրելու, ինչպես նաև նոր ուղիներ զարգացնելու համար»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով, «ստեղծվում է նոր իրողություն, որին մենք պետք է պատրաստ լինենք»։

Նա նաև նշել է, որ Բաքվի միջազգային ծովային նավահանգստում «լրացուցիչ ներդրումներ կկատարվեն»։

«Մենք պետք է սերտորեն համագործակցենք Վրաստանի հետ տրանսպորտի ոլորտում, քանի որ դա պետք է լինեն համախմբված, համատեղ ջանքեր։ Տրանսպորտային կարողությունները զարգացնելու համար մենք պետք է զարգացնենք հարաբերությունները մեր հարևանների հետ, այլապես չենք կարողանա հուսալի տարանցիկ երկիր լինել։ Ի դեմս Վրաստանի՝ մենք ունենք բարեկամ, հարևան և գործընկեր երկիր»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը նշել է, որ «աշխարհում աճում է էներգակիրների պահանջարկը», իսկ Վրաստանն ու Ադրբեջանը «ներկայացված են նույն ճակատում»։

«Մենք կաշխատենք միասին, որպեսզի մեր ազգային շահերը, եղբայրական ժողովրդի շահերը կառուցվեն նման հարաբերությունների վրա, կստեղծենք այնպիսի կարևոր հարաբերություններ, որոնք օգուտ կբերեն աշխարհին։ Սրա հիմքում մեր բարեկամությունն է՝ մեր ժողովուրդների, մեր երկրների և մեր երկրների առաջնորդների աջակցությամբ»,- ասել է Իլհամ Ալիևը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ