Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ԼԾՎԵԼ ԵՆ ՀԱԿԱԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ
Ադրբեջանն ու Թուրքիան ամբողջապես լծվել են հակադաշնակցական քարոզչության։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Թյուրքական երկու երկրների դեսպանները, նրանց կողմից ֆինանսավորվող փորձագետները, լոբբիստական կառույցները գիշերները ցերեկ դարձրած աշխարհի առաջատար պարբերականներում ՀՅԴ-ն վարկաբեկելուն ուղղված հոդվածներ են պատվիրում, հետո տարածում դրանք սոցիալական ցանցերում, ամեն կերպ փորձում սահմանափակել ՀՅԴ ազդեցությունն արևմտյան մի շարք երկրներում։
Նրանց անհանգստությունն, իհարկե, հասկանալի է։ Բաքվում և Անկարայում լավ են հասկանում, որ 2020թ. պատերազմի արդյունքները չեն արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի ուժերի իրական հավասարակշռությունը։ Նրանք նաև լավ են հասկանում, որ ՀՅԴ-ն և ընդհանրապես մեր ժողովրդի առողջ մտածող հատվածը երբեք չի հաշտվելու ներկայիս իրողությունների հետ և ուշ թե շուտ Հայաստանը ոտքի է կանգնեցնելու։ Դրա համար էլ այդքան մտահոգ են։
Բայց, ինչպես ժողովրդական իմաստնությունն է պմնդում՝ թշնամու անեծքն օրհնանք է։ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը միշտ եղել և շարունակելու է կանգնած մնալ հայ ժողովրդի ազգային շահերի թիկունքին։ Որքան էլ Էրդողանն ու Ալիևը պայքարեն Դաշնակցության դեմ, միևնույն է մենք չենք շեղվելու մեր ճանապարհից՝ ուժեղ Հայաստան կերտելու առաքելությունից»,- գրել է Սաղաթելյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.