Последние новости

Սևանա լճի մակարդակը կրկին իջել է 1 սմ-ով

Սևանա լճի մակարդակը նախորդ շաբաթ կրկին իջել է 1 սմ-ով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 23-ի դրությամբ` Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.40մ, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 3 սմ-ով։

«Հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հոկտեմբերի 23-ը ներառյալ կազմել է 165.063 մլն.մ³»,– ասված է հաղորդագրությունում։

Նույն ժամանակահատվածում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.518 մլն.մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 23-ը ներառյալ՝ 157.031 մլն.մ³:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ