Զատուլին. ՌԴ ԱԳՆ-ն պատրաստվում է հարցում ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին՝ իրավիճակը պարզաբանելու համար
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ն պատրաստվում է հարցում ուղարկել Հայաստանի ԱԳՆ-ին՝ իրավիճակը պարզաբանելու համար։
Երեքշաբթի ավելի վաղ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը հայտնել էր, որ Զատուլինի մուտքը Հայաստան արգելված է, և նա այժմ համարվում է անցանկալի անձ։ Ինքը՝ Զատուլինը, դա վիրավորական քայլ է անվանել։ Իր տելեգրամ ալիքում նա նշել է, որ այս որոշումը սիմպտոմատիկ է և վկայում է Հայաստանի իշխանությունների նոր կուրսի մասին։
«Ռուս-հայկական հարաբերություններում սա առաջին նման դեպքն է խորհրդարանական կորպուսի ներկայացուցչի նկատմամբ»,- ընդգծել է Զատուլինը։
Նա «Վեդոմոստի»-ին ասել է, որ տեղյակ չէ, թե իր որ հայտարարությունները կարող էին հանգեցնել Հայաստանի իշխանությունների նման արձագանքին։
Զատուլինն ասել է, որ իրեն «մտահոգում է» հանրապետության ղեկավարության քաղաքականությունը», որը, նրա կարծիքով, կողմնորոշված է «Արևմուտքի շահերին»։
Զատուլինի Հայաստան մուտքի արգելքը «Հայկական ժամանակ»-ը բացատրում է նրանով, որ իր հրապարակային հարցազրույցներում պատգամավորը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանություններին 44-օրյա պատերազմում պարտության մեջ։
Newsarmenia.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.