Կաթողիկոսները դեղին քարտ են ցույց տվել իշխանությանը. Մանուկյանը` սփյուռքի համաժողովի մասին
Հոկտեմբերի 28-31-ը Երևանում սպասվող Համաշխարհային հայկական գագաթնաժողովին սփյուռքում ներկայացվածություն ունեցող երկու ավանդական կուսակցություններից Ռամկավար ազատական կուսակցությունը հրավիրվել է, իսկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը` ոչ։
«Մեղք է գագաթաժողով ասելը այդ երևույթին, որովհետև ամեն փայլուն բան ոսկի չէ։ Ուղղակի ձևախեղված է հայրենիք–սփյուռք գաղափարը։ Դաշնակցությունը` որպես հայ իրականության ամենախոշոր ավանդական և ամբողջ աշխարհում որպես հայկական ամենատարածված և հայտնի կազմակերպություն, ուղղակի չի հրավիրվել սփյուռքի համաժողվին։ Սա այս իշխանությունների ավերիչ քաղաքականության շարունակությունն է։ Այս իշխանությունները լուծարեցին սփյուռքի նախարարությունը, խեղաթյուրեցին ընդհանրապես սփյուռքի հետ հարաբերությունների ձևաչափն ու աշխատաձևը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։
ՀՅԴ–ական գործչի խոսքով` իրենք չեն ցանկանում որևէ պարզաբանում լսել, թե ինչու հրավիրվածների ցուցակում չկան, քանի որ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բազմիցս իր վերաբերմունքն արտահայտել է Դաշնակցության նկատմամբ։
«Պատահական չէ, որ և՛ Ամենայն հայոց կաթողիկոսը, և՛ Արամ Ա վեհափառը հայտարարել են չմնասնակցելու մասին։ Այդ հայտարարությամբ նրանք զգուշացում և դեղին քարտ են ցույց տալիս, որ այս իշխանությունների գործունեությունը պառակտիչ են»։
Մանուկյանը նշում է` այդ ձևաչափը դեռ չծնված մահացել է. «Իշխանությունն ուզում է իրար գլուխ հավաքել` իմիտացիա ստեղծելով, թե սփյուռքի աջակցությունն ունի»։
Ի տարբերություն Դաշնակցության` Ռամկավար ազատական կուսակցությունը ողջունում է համաժողովի անցկացումը` այն համարելով կարևոր քայլ, որը կմիավորի հայությանը դժվար ժամանակներում։
«Շատ լուրջ մարտահրավերներ կան, ընդհուպ մինչև պետականություն կորցնելու հարցի առաջ ենք կանգնած։ Ինչ ուղերձներ էլ լինեն այդ համաժողովին, դրանք բոլորը պետք է կապված լինեն այդ հարցի հետ, պետականություն կորցնելը կլինի կատաստրոֆա մեր ազգի համար։ Դրա համար առաջին ուղերձը պետք է լինի ժողովրդի, ամբողջ հայության ջանքերի միավորումը»,– ասաց կուսակցության ատենապետ Հրաչյա Կարապետյանը։
Նա ակնկալում է, որ այդ համաժողովում պետք է ընդհանուր ծրագիր մշակվի տնտեսության զարգացման, բանակի հզորացման վերաբերյալ։
«Մենք եկել ենք այն վիճակին, ինչ Ադրբեջանը 30 տարի առաջ էր, երբ ամբողջ աշխարհի առաջ ամենուր լաց էին լինում թե իրենց սպանել են, իրենց հողերը վերցրել են։ Մենք այսօր պետք է միավորվենք, որ այս վիճակից դուրս գանք։ Այսօր սփյուռքն էլ է բազմաշերտ, բազմերանգ ինչպես Հայաստանը, բայց սփյուռքը պետք է հասկանա, որ եթե չլինի Հայաստանի Հանրապետությունը, կարճ ժամանակ անց իրեն էլ կտարրալուծեն»,–ասում է Կարապետյանը։
Նա սխալ է համարում կաթողիկոսների կողմից մասնակցությունից հրաժարվելը, քանի որ եկեղեցին երկար ժամանակ եղել է ժողովրդին միավորող գործոններից մեկը։
«Եկեղեցին չպետք է հրաժարվեր։ Կարելի էր գալ, մասնակցել, առաջարկներ ներկայացնել, ոչ թե նեղացած դիրք ընդունել»։
Իսկ ՀՅԴ–ին չհրավիրելը Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցչի համար անհասկանալի է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-31-ը Երևանում սպասվող Համաշխարհային հայկական գագաթնաժողովին հրավիրված չէ նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Մայր աթոռն ու Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարել են, որ չեն մասնակցի Համաշխարհային հայկական գագաթնաժողովին։
Գագաթնաժողովին մասնակցելու է 600 անձ աշխարհի 45 երկրից։ Կազմակերպմանը կուղղվի 309 միլիոն դրամ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.