Последние новости

Աշտարակ-Օշական ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 3 մահացածներն անչափահասներ են

Երեկ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով 3 մահացածներն անչափահասներ են, հայտնում է ԱԻՆ-ը։

Հայտնել էինք, որ հոկտեմբերի 25–ին` ժամը 20:48-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, այնուհետև ծառին և բռնկվել։

Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի (Է Գ, ծնված 2006 թ) և ուղևորների (Մ Մ, ծնված 2005 թ և Ն Պ, ծնված 2004 թ) այրված դիերը։

Բացի այդ, մինչ փրկարարների կանչի վայր հասնելն ուղևոր Ա Ն-ն (ծնված 2005 թ) այրվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ