Սիմոնյանը՝ Զատուլինի` ՀՀ մուտք գործելու արգելքի մասին
Հայաստանը չի կարող անտարբեր լինել ՀՀ ինքնիշխան տարածքի և Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած յուրաքանչյուր անձի հանդեպ` անկախ նրանից, թե ինչ երկիր կներկայացնի։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նամն կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ կապված իրավիճակին։
Ավելի վաղ Զատուլինն իր տելեգրամյան ալիքում գրել էր` երեկ ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ է ստացել, որով ծանուցել են, որ արգելվում է իր մուտքը ՀՀ։ Նշենք, որ Զատուլինը պետք է հոկտեմբերի 28-ին Հայաստան գար` մասնակցելու «Լազարևյան ակումբի» նիստին։
«ՀՀ սահմանները կարմիր գիծ են, և բոլոր գործընկերները պետք է հաշվի նստեն դրա հետ»,–ասաց Սիմոնյանը։
Հարցին, թե RT-ի գլխավոր խ Մարգարիտա Սիմոնյա՞նն էլ է այդ ցանկում` ԱԺ նախագահը պատասխանեց, որ չունի նման ինֆորմացիա, սակայն չի բացառում, որ թե՛ նա, թե՛ նրա ամուսինը` ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, լինեն այդ ցանկում։
Սիմոնյանը չբացառեց նաև, որ այդ ցանկում կլինեն նաև «հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ, մանկուրտներ», որոնք Հայաստանի Հանրապետության հանդեպ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն, ՀՀ անկախության, ՀՀ նախկին ղեկավարների նկատմամբ մասնավոր զրույցներում վիրավորական արտահայտություններ կանեն։
«Ի դեպ, շատ են ընդդիմադիրները փորձում տարբեր մարդկանց պաշտպանել, սակայն կարող է մի օր ջղայնանամ ու պատմեմ, թե այդ մարդիկ մասնավոր զրույցներում ինչ են ասում։ Ուստի, խորհուրդ չեմ տա պաշտպանել նրանց»,–ասաց Սիմոնյանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.