Последние новости

ՀՀ-ն ուզում է` իր նկատմամբ արդար լինեն. Սիմոնյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հայկական կողմը քաղաքական կուրսի փոփոխության համար քայլ չի արել։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով հարցին, թե ՀՀ–ն Ռուսաստանից դեպի Արևմուտք քաղաքական կուրսի փոփոխություն հնարավո՞ր է`անի։

Ավելին`ըստ ԱԺ նախագահի` միգուցե ռուսական կո՞ղմն է քաղաքական առումով ուզում կուրսի փոփոխություն անել։ Սիմոնյանը վստահեցրեց` նման բան չկա։

Լրագրողները հարցրին նաև, թե ի՞նչ կասի այն մասին, որ քաղաքագետների կարծիքով` այս փուլում վտանգավոր է հարաբերությունների լարումը ՌԴ–ի հետ` հաշվի առնելով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի` Հայաստան մուտքի արգելքը։ Ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ ՀՀ–ն ամեն օր ենթարկվում է հարձակման, ՀՀ անվտանգության համակարգն ակնհայտ խնդիրներ է ցուցադրում և որևէ մեկի տրամադրությունը, բացի ՀՀ անվտանգությունից, հետաքրքիր չէ։

«Այն պարտավորությունները, որոնք ունեն գործընկեր երկրները, պետք է ի կատար ածվեն։ ՀՀ–ն ոչ մի երկրի հետ իր հարաբերությունները չի փչացնում, բայց ուզում է իր նկատմամբ արդար լինեն, իր սահմանների հետ կապված պարտավորություններն անեն, այստեղ էմոցիա չկա։ Մենք սեպտեմբերի հարձակման հետևանքով ունենք 240 զոհ, մեր սահմանում ունենք ներխուժած օտարերկրյա զորք»,–ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ–ին` Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ից դուրս չի գալիս, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։ Նրա խոսքով` եթե ՀԱՊԿ–ը դուրս է եկել Հայաստանից, պետք է Հայաստանին տեղյակ պահի։

«Վերբալ պայմանագրային առումով կա համաձայնություն` ՀՀ անվտանգությունը միասնական անվտանգային համակարգի մեջ է։ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման համար ՀՀ–ն դեռ սպասում է ՀԱՊԿ–ի արձագանքին, իսկ այն պետք է առնվազն քաղաքական լինի։ Հետագայում եթե պարզվի, որ ՀԱՊԿ–ը որոշել է դուրս գալ տարածաշրջանից, կարող է` մենք փաստի առաջ կանգնենք։ Մենք սպասում ենք գործողությունների, իսկ իրավիճակը ցույց է տալիս, որ ժամանակ քիչ է մնացել, որ որոշում կայացնենք. ՀՀ ամենանեղ հատվածը 30 կմ–ի չափ է»,–ասաց ՀՀ ԱԺ նախագահը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ