Պուտին․ Միջազգային ահաբեկչական խմբավորումները փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ
Միջազգային ահաբեկչական խմբավորումները փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ, համագործակցության տարածքում վտանգի մակարդակը չի նվազում։ Այս մասին ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարների առջև ելույթ ունենալիս հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Համագործակցության տարածքում սպառնալիքների մասին խոսելիս` նշեմ, որ «Իսլամական պետության», «Ալ-Կաիդայի» (ՌԴ-ում արգելված ահաբեկչական խմբավորումներ –խմբ.) և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից սպառնացող վտանգի մակարդակը չի նվազում։ Դրանք փորձում են ներթափանցել ԱՊՀ, գաղտնի խմբավորումներ են ձևավորում, իսկ Աֆղանստանում, հատկապես Կենտրոնական Ասիայի երկրներում, զինյալների խմբերի կենտրոնացումը պոտենցիալ վտանգ է այդ տարածաշրջան ներխուժելու համար», – ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ որոշ երկրներ ԱՊՀ տարածքում շանտաժի և ահաբեկման մարտավարություն են կիրառում։
«Այսպես, օրինակ, չեն դադարում «գունավոր հեղափոխությունների» սցենարների իրագործման փորձերը, ակտիվորեն կիրառվում է ազգայնականության և ծայրահեղականության խաղաքարտը, զինված հակամարտություններ են հրահրվում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում ԱՊՀ բոլոր մասնակիցների համար», – պարզաբանել է Պուտինը։
Նրա խոսքով` ԱՊՀ երկրներ դեռ երբեք ահաբեկչական նման սպառնալիքների չեն բախվել, ինչպես այսօր, և համագործակցություն պետությունների ընդհանուր խնդիրը բնակչության պաշտպանությունն է։
Պուտինը հավելել է, որ անհրաժեշտ է շարունակել զարգացնել ինտեգրացիոն փոխշահավետ այն գործընթացները, որոնք վերջին տասնամյակի ընթացքում դարձել են գործընկերային իրական հարաբերությունների օրինակ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.