Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունը
«Անհնար է անտեսել այն վտանգավոր ազդակներն ու միտումները, որոնք վերջին ամիսներին մեծ թափ են հավաքում Հայաստանում։ Այսօր տարբեր ուժեր բացահայտ կերպով Հայաստանին մղում են Ռուսաստանից հրաժարվելու և պատմական ինքնաոչնչացման քայլին։ Կարևոր է հենց հիմա կանխել այնպիսի որոշումների ընդունումը, որոնք անխուսափելիորեն կարող են հանգեցնել ծանր հետևանքների ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար։
Այս առումով, ինչպես և նախկինում, կարծում եմ, որ Արցախի ապագայի անվտանգության և նրա բնակիչների խաղաղ կյանքի միակ երաշխիքը պատմական այս դժվարին ժամանակաշրջանում Ռուսաստանի միջնորդությունն է խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։ Հայաստանի իշխանությունները պետք է հավասարակշռված մոտեցում դրսևորեն, որը անվտանգության ամուր երաշխիքներ կտա և կկանխի Արցախի կորուստը։
Չի կարելի հաշվի չառնել նաև, որ Ռուսաստանի Դաշնությունն այսօր Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է, ռուս խաղաղապահներն Արցախի անվտանգության երաշխավորն են, մեր երկրներին միավորում են դարավոր գործընկերային, մշակութային և հոգևոր կապեր։ Այդ իսկ պատճառով այժմ, առավել քան երբևէ, կենսական նշանակություն ունի ճիշտ ընտրություն կատարել և պահպանել հայկական Արցախը աշխարհի համար», - նշում է Կարապետյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 16:19
Третий год подряд Ардшинбанк выступает “Сильным” партнером ежегодного неформального бизнес-форума Sevan Startup Summit 2025. В этом году он пройдет с 20 по 26 июля, традиционно на одном и том же месте — на берегу озера Севан.
-
2025-07-21 12:26
Ведущее международное издание Euromoney, известное авторитетным анализом финансового сектора, присудило Америабанку награду за превосходство «Лучший банк Армении в 2025 г.» на церемонии награждения, состоявшейся в Лондоне. С 2011 г. Америабанк удостаивается этой престижной награды уже в 11-й раз.
-
2025-07-21 10:59
"Ответ Николу Пашиняну:
-
2025-07-21 10:42
В день по тысячу раз слышим: невероятно, но армянский народ смирился со всем этим, армянский народ не видит приближающуюся катастрофу. Что-то странное творится с нашим народом, даже после всего происшедшего «народ» поддерживает Никола.