Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԱԳՈՂ ՀԱՐՑԵՐԸ «ԱՆՇՐՋԵԼԻ ՉԵՆ»
Ռուս-հայկական հարաբերություններում ծագող հարցերը «անշրջելի չեն», դրանց լուծմանն են ուղղված տարբեր մակարդակներում հանդիպումների և համաժողովների անցկացումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, ում մուտքը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստան արգելվել է։
Հայաստանում, ինչպես հայտնել է Զատուլինը, օրերս պետք է տեղի ունենա «Լազարևյան ակումբի» նիստը՝ «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով։ Նախօրեին քաղաքական գործիչն իմացել էր, որ իրեն հանրապետությունում անցանկալի անձ են ճանաչել։
Պատասխանելով երկկողմ հարաբերությունների զարգացման մասին հարցին՝ նա ասել է, որ այն, ինչ այսօր կատարվում է ռուս-հայկական հարաբերություններում, «անշրջելի» չի համարում։ Նրա խոսքով՝ շփումների զարգացմանն են ուղղված նաև երկու երկրների ներկայացուցիչների, ինչպես նաև պետությունների ղեկավարների հանդիպումները։
«Ինչպես գիտենք, սպասվում է նախագահ Պուտինի ու Ալիևի հանդիպումը Փաշինյանի հետ։ Մեծ հույս ունեմ, ըստ էության հենց դրա համար էր ենթադրվում Ակումբի անցկացումը, որ նման քննարկումը, դրան ուշադրություն հրավիրելը, կսթափեցնի նրանց, ովքեր այսօր Հայաստանում՝ ոչ միայն կառավարությունը, այլ նաև նրան սատարող ուժերը․ նկատի ունեմ բլոգերներին, ովքեր Հայաստանում արևմտյան դրամաշնորհներով են կերակրվում, ամերիկյան դեսպանատան հետ կապերով, արևմտյան երկրների դեսպանատներով, բոլորը խելքի կգան և ուղղակի ծանր ու թեթև կանեն՝ ինչը ինչի հետ են նրանք փոխում»,- ասել է Զատուլինը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.