Փաշինյան․ Ես հաստատել եմ իմ մասնակցությունը եռակողմ հանդիպմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը Սոչիում նախատեսված եռակողմ հանդիպմանը։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտնեց այդ մասին։
Հայտնել էինք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանում եռակողմ հանդիպում անցկացնել։
«ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում։ Այո, ես հաստատել եմ իմ մասնակցությունը։ Անկեղծ ասած, տեղեկություն չունեմ` ադրբեջանական կողմը հաստատել է, թե ոչ»,–ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա նա նշեց, որ վերջին անգամ այդ ֆորմատով հանդիպում է եղել նախորդ տարվա նոյեմբերին, և ամենակարևոր ակնկալիքները վերաբերում են այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականին և մեկնաբանությանը, 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Վարչապետի խոսքով` կուտակված շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ որոշակի մտքերի փոխանակում, պարզաբանումներ պետք է հնչեն։
«Այդ հարցերի օրակարգը հայտնի է ձեզ` սկսած ԼՂ–ում անվտանգության և կայունության ապահովման գործից։ Այս տարվա մարտին Ադրբեջանի ԶՈւ–ն ներխուժել է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի, և չեմ թաքցրել` մեզ համար այդքան էլ հասկանալի չէ խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը»,–ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ ուզում է մի խոստովանություն անել. 2021-ի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում էր` կողմերը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել ՀՀ–Ադրբեջան սահմանին անվտանգության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ` գործը հասցնելով սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկին։
«Այն ժամանակ մենք այդ հայտարարության տեքստի վրա հիմնվելով` ասում էինք, որ նախ պետք է անվտանգության մեխանիզմները ստեղծել, հետո միայն խոսել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին։ Մեր մի շարք գործընկերներ, այդ թվում Ռուսաստանի մեր գործընկերներն ասում էին, որ սահմանագծման հանձնաժողովի գործունեությունն ինքնին անվտանգության մեխանիզմ կլինի։ Մենք նախկինում չէինք կիսում այդ տեսակետը, սակայն որոշեցինք ճկունություն ցուցաբերել` գործընթացը փակուղի չմտցնելու համար` գնալով այդ քայլին»,–ասաց Փաշինյանը։
Սակայն, ըստ նրա, դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավորումից հետո` սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈւ–ն ներխուժեց ՀՀ տարածք, բայց Հայաստանի գործընկերները մինչ օրս հստակ քաղաքական դիրքորոշում չեն հայտնել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.