Ինչո՞ւ է «Հայաստան» խմբակցությունը վերադարձել խորհրդարան. մեկնաբանում է Խամոյանը
«Հայաստան» խմբակցությունը երբևէ չի հայտարել, որ չի մասնակցելու խորհրդարանի աշխատանքերին, կամ ամբողջությամբ բոյկոտելու հայտարարություն չի եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` անդրադառնալով ԱԺ հերթական աշխատանքներին «Հայաստան» խմբակցության մասնակցությանը։
Նշենք, որ երեկ` հոկտեմբերի 25–ին, տևական դադարից հետո «Հայաստան» դաշինքին որոշ պատգամավորներ մասնակցում էին ԱԺ նիստին։ Նրանք այնտեղ էին մամուլում շրջանառվող խաղաղության պայմանագրի տարբերակի մասին հարցադրումներ անելու համար։
Պատգամավորի խոսքով` ընդդիմադիր ուժը նիստերին որոշում է մասնակցել «ըստ իրավիճակի, ըստ անհրաժեշտության մեր շեշտադրումները ԱԺ ամբիոնից հնչեցնելու սկզբունքով»։
Խամոյանը հիշեցնում է` խորհրդարանի աշխատանքներին մասնակցում են իրենց օրակարգով, և իրենց նախկինում արված հայտարարության մեջ ոչինչ չի փոխվել։
«Օրակարգի էությունը բացառապես վերաբերում ՀՀ-ի և Արցախի անվտագությանը։ Երեկ մենք մի քանի կարևոր և առանցքային շեշտադրումներով հայատարարություններ ենք ունեցել, ելույթներ ենք ունեցել հայտարությունների ժամին, և պետք է արձանագրեմ, որ դրան չհաջորդեց իշխանության ներկայացուցիչների որևէ արձագանք»։
Հարցին` ի՞նչ է տալիս ընդդիմության` խորհրդարանական աշխատանքներին չմասնակցելը, Խամոյանը պատասխանեց.
«Բազմիցս հայտարարել ենք, որ իշխանությունները չեն սպասարկում այն իրական օրակարգերը, որոնք այսօր կան մեր երկրում։ Մենք տեսել ենք, որ անգամ պատերազմի օրերին ամենաանհեթեթ նախագծերն են քննարկվել ԱԺ–ի կողմից, այն դեպքում, որ պետք է առաջնային նշանակության, անվտանգային նշանակության հարցեր քննարկվեին։ Այդ խորհրդարանում արդյունավետ չաշխատելու փորձը մենք ունեցել ենք և բազմիցս ասել ենք, որ իրական օրակարգն այլևս խորհրդարանում չէ»։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել էր, որ նպատակահարմար չեն համարում մասնակցել խորհրդարանի գալիք նստաշրջանի աշխատանքներին, քանի որ ԱԺ–ում իշխող մեծամասնությունը չի արտահայտում երկրում առկա իրական մարտահրավերները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 09:09
Глава МИД Турции Хакан Фидан обсудил с азербайджанским коллегой Джейхуном Байрамовым мирные переговоры между Баку и Ереваном, сообщают турецкие СМИ.
-
2025-07-26 09:08
ООН приветствует шаги, способствующие реализации двугосударственного решения палестинского вопроса. Об этом сообщила в ответ на вопрос РИА Новости заместитель официального представителя генсека Организации Объединенных Наций Стефани Тремблей, комментируя решение Франции признать Палестину.
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.