Պետդեպ․ ՀՀ-ի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունը տարաձայնությունների հաղթահարման բանալին է
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը առանցքային պայման է երկրների միջև տարաձայնությունները հաղթահարելու համար։ Հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, ու մենք կոչ ենք արել երկու երկրների առաջնորդներին հանդիպել ցանկացած ձևաչափով, որն առավել օգտակար կլինի նրանց համար։ Ուղղակի երկխոսությունը երկարաժամկետ խաղաղության հասնելու բանալին է», - ասել է Պատելը ճեպազրույցի ժամանակ։
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ կցանկանար Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրել մինչև այս տարվա վերջ։ Նրա խոսքով՝ սահմանազատման հետ կապված կա մի կարևոր հանգամանք, և Երևանում հույս ունեն, որ մինչև խաղաղ պայմանագրի ստորագրումը սահմանազատման աշխատանքները կավարտվեն ։
Հավելենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով, Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի՝ մասնակցելու Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.