Ծառուկյան․ ՀՀ-ն պետք է շարունակի զարգացնել ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ
Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը կոչ է անում շարունակել զարգացնել ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին Ծառուկյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Մենք այսօր գտնվում ենք պատմական ծանր և խիստ պատասխանատու շրջանում։ Հայաստանում այսօր ակնհայտ է հակառուսական տրամադրությունների խրախուսումը։ Սա չի կարող չանհանգստացնել մեր անվտանգության հարցերով մտահոգ որևէ հայի։ Ռուսաստանի հանդեպ տարբեր շրջանակների դեմարշները, չկշռադատված ձևակերպումներն ու քայլերը կարող են նաև Հայաստանի տնտեսությանը հանգեցնել փլուզման»,– նշել է ԲՀԿ առաջնորդը։
Նա հիշեցրել է, որ արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ էլ ապրում են ՌԴ-ում արտագնա աշխատանքի շնորհիվ։ Ծառուկյանի պնդմամբ նաև պետք է գիտակցել, որ Հայաստանի էներգետիկ համակարգը ամբողջությամբ կախված է ռուսական էներգակիրներից։
«Բոլոր կուսակցությունները, բոլոր քաղաքական ուժերը, բոլոր խորհրդարանները անցողիկ են։ Մնայուն են ազգային շահերը։ Մենք չենք կարող պետության և ժողովրդի անվտանգությունը, տնտեսական կայունությունը դնել վտանգի տակ։ Իհարկե, Հայաստանը պետք է ունենա լավ հարաբերություններ Արևմուտքի հետ, հարևանների հետ, բայց դա չի կարող լինել «ընդդեմ Ռուսաստանի» տրամաբանության մեջ։ Հայաստանը պետք է շարունակի զարգացնել իր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,– գրել է Ծառուկյանը։
Նա նաև ընդգծել է, որ Արցախի անվտանգությունն այսօր նույնպես ապահովվում է բացառապես ռուսական խաղաղապահների շնորհիվ։ Հակառուսական արշավի հեղինակները պարզապես ֆիզիկական բնաջնջման վտանգին են ենթարկում 150 հազարանոց արցախահայությանը։
Ըստ Ծառուկյանի` հայ-ռուսական հարաբերությունների առանցքում պետք է լինի փոխադարձ վստահություն, համատեղ լուրջ ծրագրեր, գործնական աշխատանքային մթնոլորտ և ծագող հարցերն արագ ու աշխատանքային մթնոլորտում լուծելու կամք։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.