ԵԽ․ Դատապարտում է Ադրբեջանի քաղաքականությունը՝ ջնջելու հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում
Եվրոպական Խորհրդարանում վերջին ամիսներին մշակվում է «Մշակույթի և միջազգային մշակութային հարաբերությունների նոր եվրոպական օրակարգը 2023-2026 թվականների համար» (Implementation of the New European Agenda for Culture and the EU Strategy for International Cultural Relations) զեկույցը, որտեղ մշակութային գլոբալ քաղաքականության արդյունավետ իրականացման ռազմավարության համար, ի թիվս այլ հրատապ հարցերի, կարևորվել է ԼՂ մշակութային արժեքների պաշտպանության հարցը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից։
Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ներկայացնել լրամշակում, որով հղում կկատարվեր ԵԽ կողմից 2022թ. մարտին ընդունված՝ ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ բանաձևին, որում Ադրբեջանին ուղղված հստակ և քննադատական ուղերձներ կան՝ (հաշվի առնելով 2015 թվականի ապրիլի 28-ի «ISIS/Da’esh» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված մշակութային վայրերի ոչնչացման և 2022 թվականի մարտի 10-ի Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ իր որոշումները.)
«Լրամշակումների ներկայացման վերջնաժամկետը (սեպտեմբերի 16) համընկավ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հետ, և Նատալի Լուազոն (Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր) ներկայացրեց նաև առանձին լրամշակում՝ հետևյալ խմբագրությամբ՝ «Դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում՝ խախտելով միջազգային իրավունքը և 2021 թվականի դեկտեմբերի 7-ի դատարանի որոշումը. Դատապարտում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերսկսված ագրեսիան, որն էլ ավելի է վտանգի ենթարկում հայկական մշակութային ժառանգությունը. կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջ դնի ռազմական գործողություններին և մասնակցի Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ջանքերին, մասնավորապես՝ մեխանիզմներ տեղակայելով՝ նպաստելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը)»:
Մեկ այլ լրամշակում ներկայացվեց ԵԺԿ խմբակցության հույն և կիպրացի ութ պատգամավորների կողմից՝ «կոչ է անում թուրքական իշխանություններին լիովին հարգել մշակութային և կրոնական հուշարձանների և խորհրդանիշների պատմամշակութային բնույթը, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկվածներին. կոչ է անում Թուրքիային ամբողջությամբ հարգել քրիստոնեական, հայկական, պոնտական և հրեական ծագում ունեցող հուշարձանները պաշտպանելու իր միջազգային պարտավորությունը»:
Քվեարկության նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին, ԵԽ խմբակցություններին ուղարկվեց «Caucasus Heritage Watch»-ի նոր զեկույցը և դրանում արձանագրված՝ Հադրութի սրբ. Սարգիս եկեղեցու ոչնչացման դեպքը:
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեն հոկտեմբերի 13-ի նիստում կայացած քվեարկությամբ ձայների մեծամասնությամբ ընդունվեցին նախորդ բանաձևերին հղում անելու վերաբերյալ լրամշակումը, ինչպես նաև 106-րդ և 137-րդ լրամշակումները:
Վերոնշյալ 106-րդ լրամշակման ընդունումն այս պահին կարևոր էր ոչ միայն պայմանավորված դրանում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հստակ դատապարտմամբ , այլ նաև Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերյալ զեկույցների մշակմանը զուգահեռ հայկական մշակութային արժեքների ոչնչացման՝ Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտող AFET դիրքորոշման վերահաստատմամբ. 2022թ. մարտին ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանը շատ ակտիվ քարոզչություն է իրականացնում նշյալ բանաձևի «միակողմանի լինելու» ուղղությամբ»,- նշված է monumentwatch.org կայքում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.