Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել «Թորոսյանի ձկնաբուծական բիզնեսը» հոդվածի հիմքով
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսել «Հետք»-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ, ըստ որի առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում։
«Գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսել «Հետք»-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք՝ «Հետքը» գրել էր, որ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի 80% բաժնեմասը պատկանում է Արսեն Թորոսյանի հորը՝ Գևորգ Թորոսյանին: Իսկ 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը:
Կադաստրի կոմիտեի տվյալների միասնական էլեկտրոնային բազայից ստացված տեղեկատվության համաձայն` Արագածոտնի Ղազարավան գյուղում գտնվող ՍՊԸ–ի հողի սեփականատերը ընկերությունում 20% բաժնեմաս ունեցող Սարգիս Թադևոսյանն է, ումից էլ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն վարձակալել է 217 քմ արտադրական նշանակության հողատարածք և 9 ջրավազան:
Արսեն Թորոսյանը, հոր՝ Գևորգ Թորոսյանի և Սարգիս Թադևոսյանի՝ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ում բաժնետեր դառնալու հաջորդ օրը՝ 2021թ. հոկտեմբերի 20-ին, երկու միավոր հողատարածք է գնել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում:
2021թ.ին Արսեն Թորոսյանը Փարպիում գնած հողատարածքներից բացի, երկու միավոր հողատարածք էլ ձեռք բերել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քարաշամբ գյուղում:
Բացի այդ, Թորոսյանն ու կինը հողատարածք են գնել Ծաղկաձորում։
Թորոսյանն արձագանքել է հոդվածին՝ նշելով, որ իր մասին հրապարակման մեջ առկա տեղեկատվության մեծ մասը հրապարակված է իր և կնոջ հայտարարագրերում, մնացածը կհրապարակվի 2022 թվականին։ Նա նաև նշել է, որ ինքը և իր կինը գնել են այն ամենը, ինչ նշված է հոդվածում օրինական ճանապարհով վաստակած գումարով։ Միաժամանակ նա հայտարարել է, որ ՀՀ օրենսդրությամբ պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների կողմից ձեռնարկատիրական գործունեության արգելք չկա, այսինքն՝ իր հայրը օրենքով կարող է ձեռնարկատեր լինել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.