Սեչին․ Բրիտանական BP-ն շարունակում է մնալ Ռոսնեֆտի բաժնետեր
Բրիտանական BP-ն շարունակում է մնալ Ռոսնեֆտի բաժնետեր։ Ընկերության հաշվին փոխանցվել է այս տարվա երկրորդ կիսամյակում 700 միլիոն դոլարի դիվիդենդ։ Այս մասին հայտարարել է Ռոսնեֆտի ղեկավար Իգոր Սեչինը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Չնայած BP-ի տնօրենների խորհրդի այս տարվա փետրվարի 27-ի վառ հայտարարություններին՝ «Ռոսնեֆտի» բաժնետիրական կապիտալում մասնակցությունը դադարեցնելու որոշման մասին, ընկերությունը չի ենթարկվել այս որոշմանը: Եվ, չնայած հռետորաբանությանը՝ շարունակում է մնալ «ստվերային» բաժնետեր, չի մասնակցում ընկերության կառավարման մարմինների աշխատանքներին` պահպանելով փաթեթին համապատասխանող բոլոր իրավունքները և շահաբաժինները. Օգտվելով առիթից՝ ուզում եմ տեղեկացնել BP-ի մեր ընկերներին, որ 2021 թվականի երկրորդ կիսամյակի իրենց հասանելիք շահաբաժինները 700 մլն դոլարի չափով փոխանցվել են իրենց համար բացված հաշվեհամարներին»,-ասել է նա։
«Հիշեցնեմ, որ BP-ի եկամուտը բաժնետիրական կապիտալում և Ռոսնեֆտի հետ համատեղ ձեռնարկումներից ստացված եկամուտն արդեն կազմել է 37 միլիարդ դոլար՝ մոտ 10 միլիարդ դոլար ընդհանուր կանխիկ ներդրումներով: Սա, իմ կարծիքով, հիանալի փոխհատուցում է ներդրված կապիտալի համար», -հավելել է Սեչինը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.