Եթե 100 տարի հետո Հայաստանը լինի, այդ շենքն էլ կլքինի. Դումանյանը՝ բուհերի մասին
Հայաստանյան բուհերի շենքերը, դրանց միավորման արդյունքում, չեն վաճառվելու։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը։
«Չկա վաճառքի որևիցե ծրագիր, որևիցե առևտրական ցանց, հյուրանոցային համալիր, գիշերային երևակայական մտքեր, որ առաջանում են որոշ մարդկանց գլխում։ Բացարձակապես նման հարց չի քննարկվել»,– ասաց նախարարը։
Դումանյանը վստահեցրեց, որ իր հավաստիացումները վերաբերում են ոչ միայն առաջիկա ամիսներին ու տարիներին, այլև շատ ավելի երկար ժամկետների։
«Եթե մի հարյուր տարի հետո Հայաստանը լինելու է, այդ շենքն էլ է լինելու։ Բայց թե ինչ կլինի, ես չեմ կարող ասել»,– ասաց նա։
Դումանյանը նաև շեշտեց, որ Բրյուսովի անվան համալսարանի` Մանկավարժական համալսարանի ու Ֆիզկուլտուրայի ինստիտուտի հետ միավորման որևէ որոշում դեռ չի ընդունվել։ Իսկ ակադեմիական քաղաքի կառուցման ծրագիրը, նրա խոսքով, ընթացքի մեջ է։
Հիշեցնենք՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի` Մանկավարժականի և ֆիզկուլտինստիտուտի հետ հնարավոր միավորման գործընթացի մասին մի քանի անգամ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, իսկ սեպտեմբերի 1–ին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բուհի ուսանողներն ու աշխատակազմը դեմ են միավորմանն ու բողոքի ակցիաներ են իրականացնում։
Կառավարության ներկայացրած ծրագրով Հայաստանի 16 պետական բուհերից նախատեսվում թողնել առավելագույնը 8-ը: Հանրության շրջանում տարածված լուրերի համաձայն, կառավարությունը մտադիր է ծրագրի իրականացման արդյունքում ազատված շենքերը վաճառել առևտրի ցանցերին կամ հյուրանոցներին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.