Последние новости

Վալենտինա Մատվիենկոն կրկին ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ նախագահ

Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն միաձայն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ 2023 թվականի համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Որոշումն ընդունվել է միաձայն։

Ինքը՝ Մատվիենկոն, շնորհակալություն է հայտնել գործընկերներին որոշման համար` նշելով, որ ամեն ինչ կանի, որ չհիասթափեցնի այդ պաշտոնում։

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը ստեղծվել է 1992 թվականի մարտի 27-ին Ալմաթիում ստորագրված միջխորհրդարանական վեհաժողովի մասին համաձայնագրին համապատասխան: Խորհուրդն իրականացնում է Միջխորհրդարանական վեհաժողովի գործունեության կազմակերպումը, դրա ղեկավար մարմինն է:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ