Բակո Սահակյան․ Պետք է դադարեցնել մեր ազգային շահերին սպառնալիք ներկայացնող սիրախաղը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը խոսել է սեթևեթանքի քաղաքականության վտանգների մասինև կոչ արել բացառել սխալներն ու սխալ հաշվարկները, որոնք անդառնալի հետևանքներ կունենան: Այս մասին նա ասել է այսօր Երևանում «Լազարյան ակումբի» բացման ժամանակ։
Նրա խոսքով՝ կան ուժեր, որոնք Կովկասի քաղաքական լանդշաֆտի վերաձևում, Ռուսաստանի դուրս մղում և հայոց պետականության ապամոնտաժում են ուզում, իսկ որպես հաջողության հասնելու առանցքային բաղադրիչ՝ ուզում են ոչնչացնել Լեռնային Ղարաբաղը։
«Դա չի կարելի թույլ տալ, և քանի դեռ հնարավորություն կա, անհրաժեշտ է համատեղ ջանքերով համապատասխան քայլեր ձեռնարկել։ Պետք է բացառել սխալներն ու սխալ հաշվարկները, որոնք անդառնալի հետևանքներ կունենան։ Պետք է դադարեցնել մեր ազգային շահերին ուղղակի սպառնալիք ներկայացնող սիրախաղը», - ասել է Սահակյանը։
Նրա խոսքով՝ Ղարաբաղը խաղացել, խաղում և խաղալու է Անդրկովկասի պատմության, աշխարհաքաղաքականության, հայ ժողովրդի և պետականության առանցքային դերերից մեկը։ Դժվար է գերագնահատել Ղարաբաղի դերը տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռության ապահովման, անվտանգ և կանխատեսելի աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի ձևավորման գործում նաև Ռուսաստանի համար։
«Այսօր մենք բեկումնային փուլ ենք ապրում, մեր երկրներն ու ժողովուրդները բախվում են անվտանգության խորքային սպառնալիքների։ Մենք հայտնվել ենք լուրջ ընտրության առաջ՝ կա՛մ հաշվի առնելով արագ փոփոխվող աշխարհակարգը էական ճշգրտումներ մտցնել մեր գործունեության մեջ, կա՛մ չնկատելով տեղի ունեցող փոփոխությունները գլորվել դեպի մեզ համար որոշակի ուժերի կողմից պատրաստված դիրքեր։ Դա վտանգավոր հետևանքներ կունենա», - ասել է Սահակյանը։
Նա կարծում է, որ նման հետևանքներից խուսափելու և սպառնալիքները չեզոքացնելու համար անհրաժեշտ է սկզբունքային և առավելագույնս ակտիվ քաղաքականություն վարել։
Այս համատեքստում հատկապես հատկանշական է Թուրքիայի քաղաքականությունը, դրա գործողությունները 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ և հետո։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի թաքցրել ու մինչ օրս հայտարարում է, որ հենց ինքն է կանգնած եղել Ադրբեջանի կողքին, ակտիվորեն աջակցել է նրան ագրեսիայի հարցում:
Սահակյանը կարևորել է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի տեղակալ Կոնստանտին Զատուլինի դերը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում: Նրա խոսքով՝ Զատուլինը, որպես իր երկրի իսկական հայրենասեր, շատ բան է անում իր երկրիշահերը պաշտպանելու համարև արժանի ներդրում է ունենում երկկողմ կապերի ամրապնդման գործում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 12:24
Государственная некоммерческая организация «Дом-музей братьев Орбели» объединится с ГНКО «Музей истории Армении». В результате реорганизации будет создан филиал Музея братьев Орбели Музея истории Армении. Соответствующее решение принято 12 июня на заседании Правительства Армении.
-
2025-06-12 12:23
В 2025 году Армения в качестве донора участвует в 13-ом регулярном пополнении Азиатского фонда развития и 8-ом пополнении Специального фонда технической помощи. С данной целью в этом году страна выделит Фонду АФР 1 миллион долларов. Соответствующее решение принято 12 июня на заседании Правительства Армении.
-
2025-06-12 12:20
Вчера газета "Грапарак" сообщила, что в их распоряжение попали данные о предстоящих новых территориальных уступках. Издание продолжает тему:
-
2025-06-12 12:10
Армянские стартапы смогут пользоваться мощностями AI-центра, который построит в республике компания Nvidia. Об этом заявил на заседании правительства министр высокотехнологичной промышленности Армении Мхитар Айрапетян.