Последние новости

Մեկնարկել է Հայաստանին աջակցելու հարցով գումարած ՀԱՊԿ արտահերթ նիստը

Մեկնարկել է Հայաստանին աջակցելու հարցով գումարած ՀԱՊԿ արտահերթ նիստը։ Այս մասին «Լազարևյան ակումբի» բացման ժամանակ ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Ժամը 13:00-ին հանդիպմանը կմիանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀԱՊԿ նիստը նախագահում է Անդրեյ Ռուդենկոն՝ փոխարինելով Սերգեյ Լավրովին»,- ասել է Զատուլինը։

Նրա խոսքով` «Լազարևյան ակումբի» նիստը տեղի է ունենում ամենավճռական պահին։ Հայաստանում ակտիվորեն և շատ բուռն քննարկվում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տարբեր նախագծեր։ Հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված է եռակողմ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ