Սիմոնյան․ Բաքուն տորբեդահարում է խաղաղության հաստատման ուղղությամբ բոլոր ջանքերը
Բաքուն իր հռետորաբանությամբ և ռազմական գործողություններով տորբեդահարում է Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 54-րդ լիագումար նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը հիշեցրել է Ադրբեջանի կողմից այս տարվա սեպտեմբերի 13-ին իրականացրած ագրեսիան` ասելով, որ, ցավոք, միջազգային և տարածաշրջանային կառույցների կողմից միանշանակ և հասցեական արձագանքի բացակայությունն Ադրբեջանին թույլ տվեց շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը։
«Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ՀՀ ինքնիշխան տարածքում հայ անզեն ռազմագերիների գնդակահարման, գերեվարված հայ զինծառայողների մասնատման սարսափելի դեպքեր են արձանագրվել։ Ադրբեջանական սոցցանցերում տարածվել են հայ կին զինծառայողների մարմինների նկատմամբ խոշտանգումների լուսանկարներ, տեսանյութեր։ Կարծում եմ` անհրաժեշտ է պատշաճ միջազգային հետաքննություն անցկացնել, իսկ այդ ոճրագործությունները կատարած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,–ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով` Հայաստանը հավատարիմ է երկարաժամկետ և արդար խաղաղության հաստատմանը, սակայն հարկադրանքի քաղաքականությունն անընդունելի է։ Սիմոնյանը շեշտել է` արդյունավետ բանակցային գործընթացի համար անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, այն է՝ պետք է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան, հրադադարի ռեժիմը պահպանվի և բոլոր հայ ռազմագերիներն անհապաղ ազատ արձակվեն։
Նա հավելել է, որ իրավիճակի առնչությամբ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ–ին, և անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ որոշվել է Հայաստան առաքելություն ուղարկել` տեղում իրավիճակի մշտադիտարկման համար: Սիմոնյանը նշել է` առաքելությունն արդեն ավարտել է իր աշխատանքը և ներկայացրել եզրակացություններ, առաջարկություններ։
ԱԺ նախագահն ասել է նաև, որ ՀՀ-ն հատուկ կարևորություն է տալիս սահմանային իրավիճակի մոնիթորինգի և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրմանը։ Նա հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահման ուղարկվել են ԵԱՀԿ դիտորդներ։
Սիմոնյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը` ասելով, որ ՀՀ–ն սկզբունքային դիրքորոշում ունի այս հարցերում և բազմիցս հայտարարել է, որ ՀՀ–ն ձգտում է հարաբերություններ հաստատել տարածաշրջանում գործընկերության հիման վրա։ Նա իր խոսքն ամփոփել է` ասելով, որ սահմանազատման և հետագա սահմանագծման աշխատանքները պետք է հիմնարար փաստաթղթերի հիման վրա արվեն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».