Անդրանիկ Միհրանյան․ Զանգեզուրի միջանցքը բխում է Ռուսաստանի շահերից ասողները, հանցագործներ են
Մարդիկ, որոնք ասում են, թե Զանգեզուրի միջանցքը բխում է Ռուսաստանի շահերից, հանցագործներ են։ Այս մասին Երևանում «Լազարյան ակումբի» «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալը և ներկան» թեմայով նիստում, հոկտեմբերի 28-ին ասել է քաղաքագետ, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը։
«Ո՞վ է ուզում այդ միջանցքը։ Այդ միջանցքը կտրելու է Հայաստանն Իրանից, և Հայաստանը կորցնելու է սեփական տարածքի վերահսկողությունը։
Ես կարդում եմ Օվերչուկի փաստաթուղթը, որտեղ ասվում է, որ այդ միջանցքը կառուցվելու է՝ Իրանով Հայաստանի շրջանցմամբ, և արդեն կառուցվում է։ Այդ դեպքում ես հարց ունեմ. իսկ ինչո՞ւ է այդ դեպքում պետք Զանգեզուրի այդ միջանցքը Հայաստանով։
Իբր դա լինելու է Հյուսիս-Հարավի մի մասը։ Ի՞նչ կապ ունի այդ միջանցքը Հյուսիս-Հարավ միջանցքի հետ։ Հյուսիս-Հարավն այլ ուղղություններով արդեն կա։ Եթե այդտեղ ինչ-որ բան պետք է անել՝ դա վրացական երկաթուղու մի կտորն է։ Վրաստանն արդեն քանի տարի պատժում է ոչ թե Աբխազիային, ոչ թե Ռուսաստանին, այլ Հայաստանին։ Եթե այդ մարդիկ Երևանում լավ հարաբերություններ ունեն Արևմուտքի հետ, թող ճնշում գործադրեն Վրաստանի վրա, որպեսզի բացեն երկաթուղին։
Ի՞նչ է զանգեզուրյան միջանցքը։ Ո՞վ է դրանով շահագրգռված։ Ես ոչ մի շահագրգռություն և այդ ճանապարհի ոչ մի օգուտ չեմ տեսնում Ռուսաստանի համար, ոչ մի հետաքրքրություն և օգուտ չեմ տեսնում նաև Հայաստանի համար։ Միայն երկու երկիր է շահագրգռված դրանով՝ Թուրքիան և Ադրբեջանը։
Ի՞նչ է՝ մենք աշխատելու ենք բարելավել իրավիճակը և նպաստավոր պայմաններ ստեղծել մեծ Թուրանի պլանի իրականացմա՞ն համար։ Չէ, չէ մի՛»,- նշել է Միհրանյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 19:38
Центробанк Армении рассматривает несколько сценариев по рискам, связанным с конфликтом Ирана и Израиля. Об этом председатель Центробанка Армении Мартин Галстян заявил на пресс-конференции.
-
2025-06-17 19:34
Глава ГК "Ташир", российский бизнесмен Самвел Карапетян не задержан, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД страны.
-
2025-06-17 19:30
Глава Союза армян России Ара Абрамян осудил действия армянских властей в отношении российского предпринимателя армянского происхождения Самвела Карапетяна.
-
2025-06-17 19:27
Давид Амбарцумян, мэр Масиса, обратился к соотечественникам с предложением в этом году широко и торжественно отпраздновать праздник Кафедрального Собора Святого Эчмиадзина, который Армянская Апостольская Церковь отмечает в воскресенье, 22 июня.