Սողոմոնյան․ Ղարաբաղը հսկայական պատմական նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար
Այսօր մենք որոշակի հիբրիդային ճակատամարտի գագաթնակետի ականատեսն ու մասնակիցներն ենք։ Այն կարելի է անվանել ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ միջազգային և պատմական։ Այս մասին Մոսկվա-Երևան տեսակամրջի ձևաչափով անցկացվող «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով «Լազարյան ակումբի» նիստին հայտարարեց քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը։
Քաղաքագետի խոսքով՝ յուրաքանչյուրը, այսպես թե այնպես, իր ներդրումն է ունենում արդարության վերականգնման գործընթացին. «Հասկանալի է, որ Ղարաբաղը պարզապես հողատարածք չէ, որտեղ հայեր են բնակվում։ Այն հսկայական պատմական նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Եվ դա ակնհայտորեն ցույց տվեց ՌԴ նախագահի երեկվա ելույթը»,-ասաց Սողոմոնյանը։
Նա նաև անդրադարձավ հայ-ռուսական հարաբերությունների թեմային։ «Հայ-ռուսական հարաբերությունները չափազանց բարդ սուբստանցիա է։ Սրան գումարվում են արդիականության պայմանները, որոնք էլ ավելի են բարդացրել դրանք»,-նշեց փորձագետը։
Սողոմոնյանի խոսքով՝ խոսքը, մասնավորապես, հարաբերությունների նոր համակարգերի, քաղաքական դիսկուրսների արտադրության, ինչպես նաև միջանձնային ու սոցիալական հարաբերությունների մասին է։ «Այս ամենն այժմ վերադրված է, և մենք՝ որպես երկու հասարակություն կամ երկու պետություն, դեռ համարժեք պատասխաններ չենք տալիս այս ամենին»,-ասաց պրոֆեսորը՝ կոչ անելով վերջապես ընդունել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև մինչ օրս գործող փափուկ ուժային համակարգերը զգալիորեն հնացել են։
Այսպիսով, ինչպես նշեց Սողոմոնյանը, անհրաժեշտ է վերանայել այդ ամենը։ «Ճիշտ եք հասկանում, եթե նախկինում Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները 100 տոկոսանոց արդյունք էին տալիս, ապա հիմա դա պարզապես շատ լավ հիմք է, որի վրա դեռ պետք է կառուցվեն փափուկ ուժի բոլոր անհրաժեշտ մեխանիզմները։ Ահա մեկ կոնկրետ օրինակ. Շատ լավ է, որ այդ ընկերությունները կան, և նրանք պետք է շարունակեն հեռարձակումը։ Դա, անշուշտ, այդպես է: Սակայն մենք պետք է զարգանանք դեպի սոցիալական ցանցեր և այլ ավելի ժամանակակից մեխանիզմներ»,-ընդգծեց նա։
Սողոմոնյանը համոզված է, որ նման աշխատանք պետք է տարվի ոչ միայն պետական մակարդակով։ Փորձագիտական հանրությունը նույնպես պետք է միանա վերը նշված գործընթացին՝ իրենց առաջարկները ներկայացնելով իշխանություններին։
«Սա կբարելավի այդ մեխանիզմները։ Բացի այդ, երկու երկրներում ներկայությունը չպետք է սահմանափակվի միայն լրատվամիջոցներով»,- կարծում է փորձագետը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 05:29
Республика Армения не готова к реализации процессов против "Электрических сетей Армении", не располагает соответствующими инструментами для этого и, скорее всего, проиграет арбитражный суд. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил специалист по международным правовым вопросам, адвокат Ара КАЗАРЯН.
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.