Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է «ապատեղեկատվության» մեջ
Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ իր մտադրությունների առնչությամբ «ապատեղեկատվության» մեջ։
Ինչպես ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը. «շարունակվում են ապակողմնորոշիչ տեղեկություններ, ավելի ճիշտ՝ հավանաբար ապատեղեկատվություններ, որոնք գալիս են Մոսկվայից, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված մեր մտադրություններին, Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ այս երկու երկրների գործընկերն է եղել»։
Նրա խոսքով՝ «չկա Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանության ու անկախության ավելի մեծ ջատագով, քան ԱՄՆ-ն է»։ «1991 թվականին Հայաստանի և Ադրբեջանի անկախության վերականգնումը շրջադարձային իրադարձություն էր։ Մենք շփվում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, դա անում ենք միայն մեկ նպատակով՝ վերջ տալ բռնությանը և դնել այս երկրները կայուն և համապարփակ խաղաղության ճանապարհին: Մենք հորդորել և հասկացրել ենք այս երկրներին, որ նրանք պետք է հանդիպեն իրենց համար առավել օգտակար ձևաչափով։ Մենք հավատում ենք ուղղակի երկխոսության օգտակարությանը՝ խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար»,-ասել է նա։
«Ես կոնկրետ չեմ մեկնաբանի Ռուսաստանի Դաշնության ջանքերը, միայն կասեմ, որ այս երկու երկրներն են, որ պետք է որոշեն, թե որ մոտեցումն են կիրառելու առաջիկա բանակցությունների ընթացքում։ Աշխարհը գիտի Ռուսաստանի պատմությունը, երբ խոսքը վերաբերում է իր հարևաններին: 2008 թվականին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և շարունակվող դաժան ներխուժումն Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան չի հարգում իր հարևանների ինքնիշխանությունը և դժվար թե երկարաժամկետ հուսալի գործընկեր լինի: Մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին վերջ տալ բռնությանը և հաստատել կայուն և համապարփակ խաղաղություն, որն այնքան շատ են ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները»,-ասել է Փրայսը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».