Последние новости

Գեղարքունիքից տեղահանված բնակիչների 80 տոկոսն արդեն վերադարձել են իրենց տներ

Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզից տեղահանված բնակիչների 80 տոկոսն արդեն վերադարձել են իրենց տներ։ «Քաղաքացիայան պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարից առաջ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Այս պահին Սոթքում վերականգնում ենք վնասված տները։ Այն տները, որոնց վնասները գնահատվել են, արդեն իսկ վերականգնվել են։ Սակայն դեռ չեն սկսել վնասված տների վերականգնումը (ոսքն այն տների մասին է, որոնք ամբողջությամբ փլուզվել են), բայց լուծվել է այդ ընտանիքների վարձակալության խնդիրը»,–ասաց մարզպետը։

Մարզպետը հավելեց, որ մարզում 8 բնակարան է ամբողջովին վնասվել, և իրենց տները չվերադարձած բնակիչները վստահեցրել են` որոշ ժամանակ անց վերադառնալու են։

Նա նշեց նաև, որ վերջին օրերին մարզ էին այցելել նաև ԵԱՀԿ դիտորդները, որոնց ցույց են տվել թշնամու ռմբակոծության հետևանքներով գրանցված վնասները։ Սարգսյանը նշեց` դիտորդները գրեթե ամբողջությամբ տեղյակ են առկա իրավիճակի մասին։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ