Պեսկովը` ՌԴ խաղաղապահների մանդատի մասին
Կրեմլում առաջարկել են սպասել Սոչիում կայանալիք ՌԴ–Հայաստան–Ադրբեջան գագաթնաժողովին` ի պատասխամ հարցի` հնարավո՞ր է փաստաթղթի ստորագրում, որը նախատեսում է ՌԴ խաղաղապահների մանդատի երկարացում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստակամ է 10-20 տարով երկարացնելու ՌԴ խաղաղապահների մանդատը` նշելով, որ ժամկետները պետք է Ռուսաստանը որոշի։
«Անհրաժեշտ է սպասել բուն հանդիպմանը», – ՌԻԱ Նովոստիին է ասել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Արցախի հարցով ՌԴ–Հայաստան–Ադրբեջան գագաթնաժողովը կկայանա Սոչիում երկուշաբթի օրը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.