Последние новости

ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ եռակողմ հանդիպումը կօգնի խաղաղության պայմանագրի կնքմանը

Ռուսաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումը թույլ կտա առաջ գնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին։ Այս մասին լրագրողներին ասել է ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դեռ շատ խնդիրներ կան։ Կարծում եմ՝ բոլորը կբարձրաձայնվեն, այդ թվում՝ Սոչիում վաղը կայանալիք հանդիպմանը։ Հուսով ենք, որ այն թույլ կտա ինչ-որ կերպ առաջ շարժվել մի շարք հարցերի, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ