Դավիթ Բաբայան․ Չի լինելու ոչ մի խաղ ժողովրդի մեջքի հետևում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բոլորս միասանական պաշտպանելու ենք Արցախը, հնարավորությունը կա փրկելու Արցախը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Արցախի Վերածննդի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
«Այն, որ բոլորդ կանգնած եք այստեղ, պատգամ է ամբողջ աշխարհին, մարդկությանը: Մենք ապրում ենք օրհասական ժամանակահատված՝ առերեսվելով գոյաբանական վտանգների: Նաև Մայր Հայաստանը և Սփյուռքն են առնչվում նման գոյաբանական վտանգների: Այս ամենը հաղթահարելու համար պետք է աշխատենք և ներքին,և արտաքին ոլորտներում: Ամենակարևորը անտարբեր չլինելն է: Հենց անտարբերությունը մեզ կարող է կործանել: Կարծես թե անմեղ բան է երբ ասում ենք՝ ի՞նչ է կախված ինձնից: Ոչ, յուրաքանչյուրիցդ է կախված մեր ապագան, լինելո՞ւ է հաղթանակ, թե՝ պարտություն»,- ասաց Բաբայանը:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ արտաքին ոլորտում պետք է լինել սկզբունքային, տեղ տալ արհեստավարժությանը և հայրենասիրությունը: Նա հիշեցրեց, որ անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կարող է դիտարկվել որպես Ադրբեջանի մաս:
«Մենք մերժելու ենք նման ցանկացած առաջարկ: Եթե նման բան մեզ ներկայացնեն միջազգային ատյաններից, դիտարկելու ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում: Հավատացեք՝ ի վիճակի ենք պաշտապանել Արցախը, կա այդ ներուժը, այն ձեզնից յուրաքանչյուրի մեջ է: Մեր ճակատագիրը միասնական է: Չի լինելու ոչ մի խաղ ժողովրդի մեջքի հետևում: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում և խաղաղապահ առաքելության բարդ աշխատանքը: Երբ մենք ասում ենք, որ հայ և ռուս ժողովուրդները եղբայրական են, դա ուղղված չէ այլ ժողովրդի դեմ: Եկեք համախմբվենք ու չհուսահատվենք. կան բոլոր շանսերը պահելու մեր երկիրը»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.