Последние новости

Արամ Սաթյանը վերընտրվել է կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնում

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ է վերընտրվել Արամ Սաթյանը։ Տեղեկատվությունը հայտնում է կոմպոզիտորների միության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` Արամ Սաթյանը ստացել է 56 ձայն, իսկ նրա մրցակից Արամ Հովհաննիսյանը` 30 ձայն։ 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Կոմպոզիտորների միության նախագահի 3-րդ թեկնածու Ավետիս Բերբերյանն էլ ինքնաբացարկ է հայտնել։

Նշենք, որ Արամ Սաթյանը 75 տարեկան է։ Առաջին անգամ կոմպոզիտորների միության նախագահ է ընտրվել 2013 թ.-ին։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ