«Համախմբում»․ Ոտքի ելնել և տեր կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին
«Համախմբում» շարժման խորհուրդը կոչով է հանդես եկել հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում ընդունված հայտարարության վերաբերյալ։
Հայտարարությունում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը, բոլոր խմբակցությունների միաձայն որոշմամբ Արցախի շուրջ ստեղծված օրհասական իրավիճակի վերաբերյալ ընդունել է կարևորագույն հայտարարություն, որով, ի թիվս այլոց, պահանջել է ՀՀ իշխանություններից բոլոր միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների շահերը պաշտպանելու դիրքերից և կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը՝ նպաստելով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործին։
Արձագանքելով այս կոչին՝ «Համախմբում» շարժման խորհուրդը հայտարարում է․
1. Արցախի ժողովրդի ինքնորոշումը բխում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերից և որևէ կերպ վիճարկման ենթակա չէ։ Հայ ժողովուրդը մշտապես տեր է կանգնել արցախաբնակ իր հատվածի արդարացի պայքարին, և շարունակելու է դա անել՝ անկախ հնարավոր դժվարություններից և վտանգներից։
2. Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները նպատակ ունեն Արցախի ժողովրդի հայրենազրկմանն ու ցեղասպանությանը և պետք է համարժեք հակազդեցություն ստանան հայ ժողովրդի բոլոր հատվածների կողմից, այլապես նույն ճակատագիրը կսպառնա նաև Հայաստանի Հանրապետությանը։
3. ՀՀ ցանկացած իշխանություն, առաջնորդվելով համազգային շահերով, պարտավոր է հետևողականորեն առաջ մղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ստեղծված պայմաններում իրականացնել համազգային մոբիլիզացիա՝ պաշտպանելու Արցախի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։
Ուստի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարումը՝ ցանկացած պատրվակով, հանդիսանում է հավաքական ազգային շահերի դավաճանություն և հանգեցնելու է տվյալ իշխանությունների հեռացմանը։
«Համախմբում» շարժման խորհուրդը կոչ է անում իր բոլոր համախոհներին, մեր երկրի անվտանգությամբ և ապագայով շահագրգիռ բոլոր քաղաքացիներին ոտքի կանգնել և տեր կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։
«Համախմբում» շարժման խորհուրդ
Ավետիք Չալաբյան,
Մենուա Սողոմոնյան,
Կարին Տոնոյան,
Էդգար Ղազարյան,
Տիրան Խաչատրյան,
Աննա Կոստանյան,
Արսեն Գրիգորյան,
Գևորգ Գևորգյան,
Արամ Պետրոսյան,
Վարդան Սրտաշյան,
Արմեն Հայրապետյան»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 17:07
«Люди, которые по устным указаниям Алиева пытаются исказить Конституцию РА, внезапно вспомнили, что законы РА важны, когда в Швеции принимается арбитражное решение, требующее приостановить посягательства Никола на АО "Электрические сети Армении" (на время забудем, что этот так называемый закон на самом деле был "слеплен" за несколько дней и очевидно противоречит Конституции – это николовская пустышка)», – пишет военный эксперт Карен Вртанесян
-
2025-07-23 17:04
Решение Арбитражного института Торговой палаты Стокгольма подлежит немедленному исполнению. Об этом заявил в ходе пресс-конференции руководитель инициативы "Армения – это я", экономист Наири Саркисян.
-
2025-07-23 16:58
Председатель Комиссии по регулированию общественных услуг Армении не уполномочен оценивать вопрос применимости мер по обеспечению, предусмотренных актом, принятым 22 июля 2025 года, в результате арбитражного спора, учитывая, что порядок признания и исполнения иностранных арбитражных решений определен законодательством Армении и международными договорами. Об этом говорится в заявлении, распространенном главой КРОУ в связи с муссируемыми в прессе сведениями.
-
2025-07-23 16:52
Власти Армении уже согласились передать США контроль над «Зангезурским коридором», который должен соединить основную часть Азербайджана с Нахичеванью, утверждает издание Periodista Digital, ссылаясь на содержание «секретного меморандума» между Арменией, Азербайджаном и США