Իրանի ԱԳՆ․ Օտարերկրյա ուժերի ներկայությունը չի նպաստում խաղաղությանը Կովկասում
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Իրանը կովկասյան վեճի կարգավորման ճիշտ ճանապարհ է համարում «3+3» ձևաչափով հանդիպումները և տարածաշրջանային մեխանիզմը, տեղեկացրել է Mehr-ը։
Հեռախոսազրույցի ժամանակ Ամիր Աբդոլահիանը Բայրամովին հավաստիացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես միշտ, ջանքերն ուղղում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի լուծմանը դիվանագիտական և տարածաշրջանային ուղիներով։
Ամիր Աբդոլահիանը նշել է իրանա-ադրբեջանական լավ հարաբերությունների մասին՝ հավաստիացնելով, որ Աստանայում վերջերս երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ համաձայնություն է հայտնվել, որ անհրաժեշտ է հարգել բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ադրբեջանինը։
«Մենք միշտ համարել ենք, որ օտարերկրյա տերությունների ներկայությունը տարածաշրջանում էլ ավելի է բարդացնում վեճերը, դրա համար էլ մենք դեմ ենք նրանց ներկայությանը»,- ավելացրել է Իրանի արտգործնախարարը։
Իրանցի դիվանագետը նաև հավաստիացրել է, որ տարածաշրջանի անվտանգությունը կենսականորեն կարևոր է տարածաշրջանի բոլոր երկրների համար, և Իրանը Ադրբեջանի անվտանգությունը համարում է իր սեփական անվտանգությունը և դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ուժերի տեղակայմանը, ինչը սպառնալիքի տակ է դնում խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում, ինչպես նաև ամուր տարածաշրջանային համագործակցությունը։
Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Ամիր Աբդոլահիանին այն բանի համար, որ նա մասնրամասն ներկայացրել է իր բանակցությունների արդյունքները Հայաստանի պաշտոնական անձանց հետ՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։
Բայրամովը հայտարարել է, որ նույնպես դեմ է օտարերկրյա ուժերի ներկայությանը տարածաշրջանում։ Նա իր երկրի համաձայնությունն է հայտնել տարածաշրջանային համագործակցությունը շարունակելու հարցում, ներառյալ «3+3» ձևաչափով հանդիպումները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.