Последние новости

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՆԻԿՈԼԱԿԱՆ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՄԵՋ Է

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է Որ ասում եմ՝ նիկոլական քարոզչամեքենան հիստերիայի մեջ է, խնդրեմ, վառ օրինակ. Իշխան Սաղաթելյանը գրել է Ստեփանակերտի ցույցի մասին ու որ նոյեմբերի 5-ին Երևանում էլ է ցույց լինելու... Գրառման տակ՝ 600 ծաղրական զմայլիկ («հա-հա»)... Բացեցի տեսնեմ, թե ովքեր են։

Պարզվեց, որ գրառումը ծիծաղելի է թվացել Դոնգ Վայ Լային, Հույ Վու Տունին, Թանհ Հույեն Տռանին և էլի մի քանի հարյուր վիետնամացի «օգտատիրոջ»։ (Եթե չգիտեք, ապա կայքեր կան, որտեղ կարելի է վիետնամացի, պակիստանցի, նիգերիացի և մի շարք այլ երկրների օգտատերերի մի քանի հարյուր կամ հազար լայք պատվիրել)...

Այ այս կարգի էժանագին քարոզչական հնարքներ, միայն թե Ստեփանակերտի ցույցի մասին ինֆոն ցրեն։

Yerevan Today

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ