Պեսկով․ Եթե Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման արդյունքում փաստաթուղթ լինի, կտեղեկացնենք
Եթե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում փաստաթղթեր ստորագրվեն, Կրեմլը կտեղեկացնի։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ձեզ կտեղեկացնենք, եթե համաձայնեցվեն փաստաթղթերը», - ասել է Պեսկովը։
Արդեն հաղորդել ենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր եռակողմ հանդիպում կանցկացնեն Սոչիում։
Մինչ եռակողմ հանդիպումը այս պահին Սոչիում ընթանում է Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպումը։
Փաշինյանի հետ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն են մեկնել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլ պաշտոնյաներ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.