ԱԱԾ պահեստազորի սպաների միություն․ Անգամ ԽՍՀՄ-ն էր տեսնում Սփյուռքի կարևորությունը
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Սփյուռքի առկայությունը մշտապես առավելություն է համարվել Հայաստանի ու հայ ժողովրդի համար, քանի որ այն թույլ է տվել այլ պետություններում հնարավորինս արդյունավետ ներկայացնել ու պաշտպանել հայկական շահը: Հատկապես կարևորվել է, երբ արտերկում ունեցել ենք քաղաքական, գիտական, ֆինանսական , մշակութային կյանքում հայտնի, ազդեցիկ, ազգությամբ հայ անհատներ: Նրանց միջոցով բարձրացել է հայ մարդու հեղինակությունը, հնարավոր է դարձել ներկայացնել Հայաստանի, Արցախի հիմնախնդիրները: Ընդ որում կապ չի ունեցել, թե որ երկրում ապրող մեր հայրենակիցների մասին է խոսքը: Մենք անխտիր հպարտացել ենք բոլորով:
Այսօր Հայաստանում ամեն ինչ շրջվել է գլխիվայր:
Իշխանությունների վարած քաղաքականության հետ համակարծիք չլինելու, նրանց սխալները, ինչու չէ, հակառուսական քաղաքականությունը տեսնելու, բարձրաձայնելու պատճառով այսօր թիրախավորվել են Ռուսաստանի քաղաքական ու մեդիա հարթակներում ծանրակշիռ ազդեցություն ունեցող այնպիսի անհատներ, ինչպիսիք են` Անդրանիկ Միհրանյանը, Սերգեյ Կուրղինյանը, Սեմյոն Բաղդասարովը, Մարգարիտա Սիմոնյանը, Տիգրան Քեոսայանը, Կարեն Շահնազարովը, Սաթի Սպիվակովան, Ռոման Բաբայանը, Սերգեյ Համբարձումյանն, այլոք:
Այնինչ նրանց հետ աշխատանքը ճիշտ կազմակերպելով պետք էր հասկանալ Ռուսաստանի քաղաքական էլիտայում տիրող տրամադրությունները, փորձել ազդել դրանց դինամիկայի վրա: Ցանկացած այլ երկիր, այդ թվում և Ադրբեջանը երանի կտար ունենալ նման հնարավորություններ: Փոխարենը գործող իշխանությունները սահմանափակում են մեր հայրենակիցների անգամ հայրենիք այցելելու բնական իրավունքը:
Մինչդեռ նույնիսկ Խորհրդային Միության նման հզոր երկիրն էր գիտակցում Սփյուռքի, մեր վառ անհատների ներուժը, ձգտում ամեն կերպ օգտագործելի դարձնել նրանց հնարավորությունները:
Yerevan Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 15:07
Церковь мешает премьеру Николу Пашиняну превратить Армению в "Западный Азербайджан". Об этом бывший вице-спикер парламента Армении, представитель РПА Эдуард Шармазанов заявил в соцсети.
-
2025-06-09 15:06
Руководитель парламентской фракции "Армения" Сейран Оганян подтвердил, что их политсила готова в разумные сроки предоставить недостающие подписи 28 депутатов для инициирования в Национальном Собрании процедуры импичмента премьер-министру РА Николу Пашиняну.
-
2025-06-09 15:05
По результатам исследований, проведенных с целью строительства в Армении нового атомного энергоблока, будет уточнена его модель, учитывающая как особенности армянской энергосистемы, так и вопросы мощности и структуры финансирования. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения годового отчета «Об исполнении государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 9 июня министр территориального управления и инфраструктур Давид Худатян.
-
2025-06-09 14:31
Иеромонах Асохик Карапетян заявил, что против Армянской Церкви готовится террор на государственном уровне, а компетентные органы бездействуют.