Последние новости

ՀՀ-ում հանցագործությունների դեպքերն ավելացել են թմրանյութերի և բալային համակարգի պատճառով

2022 թվականի 9 ամսվա ընթացքում Հայաստանում հանցագործությունների և իրավախախտումների թիվն աճել է 27 %–ով կամ մոտ 5,6 հազար դեպքով։ Այս մասին պետբյուջեի լսումների ժամանակ ԱԺ–ում հայտարարեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

«Դա բացատրություն ունի։ Նախ` ուժի մեջ են մտել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար տուգանային միավորներ հավաքած վարորդների համար նախատեսված պատիժները։ Այդ դեպքում նրանք կես տարով զրկվում են վարորդական իրավունքից, շատ դեպքերում կրկին վարում են մեքենան` իրավախախտտում անելով։ Մեկ այլ պատճառ էլ ապօրինի թմրաշրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման աճն է, քանի որ2022 թվականը հայտարարվել է այս երևույթի դեմ պայքարի տարի, և մաքսանենգության ու թմրանյութերի վաճառքի հետապնդումն ավելի համակարգված բնույթ է ունեցել»,– ասել է Ֆիդանյանը։

Մասնավորապես` ընթացիկ տարվա 9 ամսում Հայաստանում գրանցվել է1057 նման հանցագործություն` 2021 թվականի նույն ժամանակահատվածի 617-ի համեմատ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ