Ալեն Սիմոնյանю Կարծում եմ՝ հայտարարություն կլինի
Սոչիի հանդիպման արդյունքում հայտարարություն է սպասվում․ խորհրդարանում Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այո՛, կարծում եմ՝ հայտարարություն կլինի, որովհետև այդպիսի միջոցառումները մշտապես ավարտվում են ինչ-որ հայտարարությամբ, եթե հայտարարություն չլինի, դա կնշանակի, որ Ռուսաստանի կազմակերպած հանդիպումը չստացվեց։
Ապագա հնարավոր փաստաթուղթ այս ամբողջ գործընթացի մեջ, որ կարող է լինել, դա կարող է լինել միայն խաղաղության պայմանագրի ինչ-որ տարբերակ, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության վրա՝ միջազգային բոլոր նորմերի հիման վրա․․․ Դեռևս որևէ փաստաթուղթ չկա»,- նշեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահի խոսքով՝ ՀՀ-ն պատրաստ է ամեն ինչ անել ՀՀ և Արցախի ժողովրդի անվտանգության համար․ «Հայտնի խոսք կա, ասում են՝ ես պատրաստ եմ նույնիսկ սատանայի հետ պայմանագիր կնքել, միայն թե Արցախի և ՀՀ ժողովուրդն ավտանգ լինի, մեր սահմաններն անվտանգ լինեն»։
Հիշեցնենք, Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր Սոչիում սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հայաստանի վարչապետն արդեն Սոչիում է։ Մինչ եռակողմը հանդիպումը Պուտինը առանձին հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.