Բայդենը պատրաստ է ռազմական միջոցներ կիրառել, որպեսզի «կանխի» Իրանին կողմից միջուկային զենքի ձեռքբերումը
Ջո Բայդենի վարչակազմն այս պահին չի պատրաստվում «ժամանակ վատնել» Իրանի միջուկային համաձայնագիրը վերականգնելու փորձերի վրա՝ «հաշվի առնելով ցուցարարների նկատմամբ ճնշումները, Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին Իրանի աջակցությունը և միջուկային ծրագրի նկատմամբ Իրանի դիրքորոշումը»,- ասել է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելլին, հայտնում է Axios-ը։
Նրա խոսքով՝ Իրանի հետ բանակցություններում ոչ մի առաջընթաց չկա այն բանից հետո, երբ իրանցի պաշտոնյաները մերժեցին ԵՄ առաջարկը և լրացուցիչ պահանջներ առաջադրեցին օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին: Նա նշել է, որ դրանից հետո Իրանում բողոքի ակցիաներ են սկսվել, և «Ուկրաինայում Ռուսաստանին Իրանի աջակցության մասին ավելի ու ավելի շատ ապացույցներ են հայտնվել»: Մելլիի խոսքով՝ Բայդենի վարչակազմն այժմ կենտրոնացած է այս երկու հարցերի վրա։
Բայդենի վարչակազմի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա վերջերս Axios-ին ասել է, որ միջուկային բանակցությունների հարցում Սպիտակ տան դիրքորոշումն ավելի է կոշտացել:
«Թեհրանի արձագանքը ցույցերին, զուգորդված Իրանի աջակցությամբ Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայում, հիմնովին փոխել են իրավիճակը, և, հետևաբար, նույնիսկ եթե Իրանն այսօր վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և ասի, որ ցանկանում է միջուկային համաձայնագիր, ԱՄՆ-ը դժվար թե առաջ շարժվի»:
Պաշտոնյան հավելել է, որ վարչակազմն արդեն նայում է իրավիճակին այնպես, կարծես միջուկային գործարք չկա, և քայլեր է ձեռնարկում, որ ԱՄՆ-ը պատրաստ ռազմական տարբերակ ունենա։
Մելլին ասել է, որ Բայդենի վարչակազմը չի հրաժարվել Իրանի միջուկային հարցը լուծելու դիվանագիտական ճանապարհից, սակայն նշել է, որ նախագահ Բայդենը «պատրաստ է ռազմական միջոցներն օգտագործել որպես ծայրահեղ միջոց, որպեսզի «կանխի» Իրանին կողմից միջուկային զենքի ձեռքբերումը»:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է կենտրոնանալ պատժամիջոցների և ճնշման այլ գործիքների կիրառման վրա։ «Չկա մի բան, որը մենք չենք անի, քանի որ մտածում ենք ապագայում հնարավոր միջուկային գործարքի մասին։ Մենք մեր ձեռքերը չենք կապում»,- ասել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.