Պուտինը՝ եռակողմ հանդիպման արդյունքերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սոչիում ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Բանակցություններից հետո Պուտինը հայտարարեց, որ համատեղ հայտարարություն են համաձայնեցրել։
«Մեր ընդհանուր կարծիքով` օգտակար հանդիպում էր։ Կարծում եմ` այս հանդիպումը շատ լավ մթնոլորտ ստեղծեց որոշ սկզբունքային հարցերի շուրջ ապագա հնարավոր պայմանավորվածությունների համար։ Այսօր մենք համատեղ հայտարարություն ենք համաձայնեցրել, բայց անկեղծ լինեմ` ամեն ինչ չհաջողվեց համաձայնեցնել։ Որոշ բաներ ստիպված եղանք հանել մասնագետների մակարդակով մշակված նախնական տեքստից։ Այդուհանդերձ, այս հանդիպումը հնարավորություններ է ստեղծում առհասարակ իրավիճակի կարգավորման հետագա քայլերի համար։ Ասելով առհասարակ` նկատի ունեմ և՛ վերջին իրադարձությունները, որոնք տեղի ունեցան, և՛ նաև 2 տարի առաջվանը, երբ մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց որոշ հարցերի շուրջ պայմանավորվել»,– նշեց ՌԴ նախագահը։
Նա հավելեց` այսօրվա քննարկումը ցույց տվեց, որ կարող են բոլոր երկրների ապագայի վերաբերյալ պայմանավորվածության հասնել։
«Երբ ես ասում եմ` բոլոր երկրներ, նկատի ունեմ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ տարածաշրջանի բոլոր երկրները, քանի որ հարաբերությունների կարգավորման հարցում հետաքրքրված են բոլոր երկրները, որոնք ապրում են այս տարածաշրջանում»,– նշեց Պուտինը։
Նա վստահեցրեց, որ Ռուսաստանն իր կողմից կանի ամեն ինչ, որպեսզի հասնեն վերջնական և ամբողջական կարգավորման։
«Ինչպես պայմանավորվեցինք, մենք կապի մեջ կլինենք, կշարունակենք այս երկխոսությունը և կշարունակենք փնտրել այն լուծումները, որոնք անհրաժեշտ են այսքան երկար տևող հակամարտությանը վերջ դնելու համար»,– ընդգծեց Պուտինը։
Նշենք, որ եռակողմ բանակցություններից առաջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն առանձին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ Կողմերն անդրադարձել են հանդիպման առանցքային հարցերին և հույս հայտնել, որ ընթացիկ խնդիրները կլուծվեն։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է Սոչիում փաստաթուղթ ստորագրել, որը հիմք կհանդիսանա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.