Հրապարակվել է Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հայտարարության տեքստը
Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունները կատարելու իրենց հանձնառությունը։ Այս մասին ասվում է Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով երեք երկրների ղեկավարների հայտարարության մեջ։
«Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ․ Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Վ․ Պուտինը, 2022 թվականի հոկտեմբերի 31-ին հանդիպեցինք Սոչիում և քննարկեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը:
Հաստատեցինք նշված բոլոր պայմանավորվածությունները անշեղորեն պահպանելու հանձնառությունը՝ ի շահ ադրբեջանա-հայկական հարաբերությունների համալիր կարգավորման, խաղաղության, կայունության, անվտանգության և Հարավային Կովկասի կայուն տնտեսական զարգացման ապահովման։ Համաձայնեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված մնացած խնդիրների անհետաձգելի լուծմանը, ներառյալ՝ հումանիտար հարցերի բլոկը։
Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումը իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջարկը։
Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմաթիի 1991 թ. հռչակագրի։
Ընդգծեցինք Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Առկա մշակումների հիման վրա պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունը դրան ամենայն աջակցություն կցուցաբերի։
Շեշտեցինք Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսությունը ռուսական աջակցությամբ շարունակելու համար, ինչպես նաև միջխորհրդարանական եռակողմ շփումների մեկնարկը՝ երկու երկրների ժողովուրդների միջև վստահությունը ամրապնդելու նպատակով։
Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության առաջնորդները ողջունեցին Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը այսուհետ ևս ամեն կերպ նպաստելու, Հարավային Կովկասում կայունությունն ու բարգավաճումն ապահովելու Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.