Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՍՈՉԻԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՂ Է
Սոչիի հանդիպման եզրափակիչ հայտարարությունը հիասթափեցնող է։ Այս մասին գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը․
Թեպետ մինչ հանդիպումը քաղաքական և տեղեկատվական հոսքերում ինտենսիվորեն շրջանառվում էին Լեռնային Ղարաբաղի որոշակի սուբյեկտայնությանը վերաբերող մտքեր, սակայն հայտարարության բուն տեքստում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը բացակայում է իսպառ։
Անգամ այն հատվածում, որը վերաբերում է ռուս խաղաղապահների առաքելությանը, Արցախն անգամ աշխարհագրորեն հիշատակված չէ։
Դրա փոխարեն օգտագործված է «իր (առաքելության) տեղակայման վայրում» ձևակերպումը։
Ռուսաստանի նախագահը ակնարկեց, որ հայտարարության նախագծից որոշ հատվածներ հանվել են։ Թեպետ, իհարկե, հետաքրքիր կլիներ տեսնել տեքստի նախնական տարբերակը, սակայն փաստը մնում է փաստ, որ ըստ ամենայնի Ադրբեջանին հաջողվել է հանել Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումները տեքստից։
Իսկ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիշատակումը նման փաստաթղթում առհասարակ հասկանալի չէ։ Այս հռչակագրի մասին բազմիցս խոսել ենք և կրկին կխոսենք։
Մենք քանիցս հայտնել ենք, որ կողմ կլինենք կարգավորման այնպիսի տարբերակի, որը խաչ չի քաշի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հեռանկարի և հնարավորության վրա։
Մեր ասածն ուժի մեջ է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.