Последние новости

ՀՀ վարչապետն Իրան է մեկնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Փաշինյանն Իրան է մեկնում նախագահ Ռայիսիիի հրավերով։

Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանում։ Ի դեպ` Փաշինյանն Իրանում աշխատանքային այցով 2021-ի օգոստոսին էր եղել։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ