Ռոքսան Մաքասջյանը Կալիֆորնիայի Նահանգային խորհրդում կաշխատի որպես Հոլոքոստի և ցեղասպանության կրթության հարցերով փորձագետ
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը 9 առաջատար ակադեմիական փորձագետի և ակտիվիստի է նշանակել Նահանգային խորհրդում Հոլոքոստի և ցեղասպանության կրթության հարցերով աշխատելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կալիֆորնիայի նահանգապետի գրասենյակը:
Հոլոքոստի և ցեղասպանության կրթության հարցերով Նահանգային խորհրդում աշխատելու համար նշանակված անձանց թվում է նաև Ցեղասպանության կրթության (GenED) ծրագրի գործադիր տնօրեն Ռոքսան Մաքասջյանը:
Ռոքսան Մաքասջյանի նշանակումը ողջունել և նշանակման առիթով նրան շնորհավորել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Նահանգապետ Գևին Նյուսոմի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նահանգապետը նման որոշում է կայացրել հակասեմական հայտարարությունների աճի ֆոնին:
Նահանգային խորհրդում նշանակված փորձագետների և ակտիվիստների խնդիրն է լինելու ողջ Կալիֆորնիայում Հոլոքոստի և ցեղասպանության թեմայով կրթական աշխատանք իրականացնել, որպեսզի երիտասարդներն անհրաժեշտ գործիքներ ունենան խտրականության դրսևորումների անընդունելիությունը հասկանալու և դրանց պատշաճ արձագանքելու համար: «Մեր համայնքներից յուրաքանչյուրի վրա հարձակումը, հարձակում է բոլոր կալիֆորնիացիների վրա, և մեր նահանգը մի կողմ չի քաշվելու, երբ ատելության ուժերը բռնի ծայրահեղական ակտեր են հրահրում՝ վտանգի տակ դնելով կյանքեր»,- ասել է նահանգապետ Նյուսոմը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 16:23
В правительстве Армении зреет недовольство в адрес главы аппарата премьер-министра Араика Арутюняна — об этом сообщает NEWS.am со ссылкой на источники в исполнительной власти.
-
2025-06-16 16:22
Полицейские освободили задержанных ранее 11 участников акции на трассе Ереван–Аштарак, организованной жителями Касаха с требованием отмены решения о смене межрегионального маршрута. Об этом Armenia Today сообщил пресс-секретарь министерства внутренних дел Нарек Саргсян.
-
2025-06-16 16:20
Нынешние власти РА – команда, захватившая Армению изнутри и реализующая подготовленные опытными центрами программы. Об этом заявила первый омбудсмен Армении Лариса Алавердян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 16:20
Армения до парламентских выборов 2026 года должна быть готова к любому повороту событий, в том числе к уличной борьбе. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.