Քերոբյան․ 49 հազարի կարգի աշխատատեղերի աճ ունենք
Աշխատատեղերի թիվը Հայաստանում ավելացել է, մենք տեսնում ենք աճ համարյա բոլոր ոլորտներում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Նոր ընկերություններ են հիմնվել, հաստիքներ են ավելացել: Մենք տեսնում ենք աճ համարյա բոլոր ոլորտներում: 1-2 ոլորտ կա, որտեղ անկում կա, բայց դա այդքան էլ կարևոր չէ: Անկում կա մանրածախ առևտրում: 642 հազար աշխատատեղ եղել է նախորդ տարվա սեպտեմբեր ամսին, այս տարի 691 հազար է: Այսինքն 49 հազարի կարգի աճ ունենք: Այսպիսի բարձր ցուցանիշ երբևէ չի եղել»,- ասաց Քերոբյանը:
Նախարարի խոսքով՝ առավել զգալի է աճը բարձր տեխնոլոգիաների ոլորտում. «Այստեղ տարվա սկզբի 16 հազար աշխատողի փոխարեն հիմա այդ ոլորտում կա 24.5 հազար աշխատող: Այսինքն այս ոլորտում աշխատողների 50 տոկոսից ավելի աճ ունենք, որը շատ լավ է: Այս ոլորտում բարձր աշխատավարձեր են, միջին աշխատավարձը 1 մլն 150 հազար դրամ է: Ո՞նց կարող է մարդիկ դա չզգան: 50 հազար մարդ, որ մեկ տարի առաջ աշխատանք չուներ, հիմա ունի»,-ասաց նախարարը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 09:34
Глава Национального антикоррупционного комитета РФ Кирилл Кабанов выступил с резкой критикой политики Азербайджана в отношении России, заявив, что Баку окончательно утратил статус надёжного союзника Москвы.
-
2025-07-22 09:32
Украинская делегация планирует провести следующую встречу с российской стороной в предстоящую среду в Турции, заявил в обращении Владимир Зеленский. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-22 09:30
Армения не занимается реэкспортом цветов из третьих стран в Россию. Об этом Sputnik Армения заявили в министерстве экономики республики, комментируя муссируемые в СМИ и социальных сетях слухи.
-
2025-07-22 09:28
Министры иностранных дел Турции и Ирана Хакан Фидан и Аббас Аракчи обсудили по телефону переговорный процесс по атому, который пройдет в Стамбуле в пятницу, сообщил РИА Новости источник в турецком МИД.