Ռայիսի․ Օտարերկրացիների միջամտությունը կխորացնի Կովկասի տարածաշրջանի խնդիրները
Օտարերկրացիների միջամտությունը կխորացնի Կովկասյան տարածաշրջանի խնդիրները։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասոևլիսին երկկողմ զրույցից հետո, հայտնում է ԻՌՆԱ-ն։
«Չեմ կասկածում, որ Հայաստանի նախարարի առաջին այցը Իրանի Իսլամական Հանրապետություն շրջադարձային կլինի երկու երկրների առաջընթացի համար։ Բարիդրացիության քաղաքականությունը մեր կառավարության համար առաջնահերթություն է, և այս ընթացքում մենք մի քանի հանդիպումներ ենք ունեցել Փաշինյանի հետ։ Այս հանդիպումներում, հատկապես այս ուղևորության ընթացքում, բանակցությունների ուշադրության կենտրոնում երկու երկրների միջև առևտրային, տնտեսական և անվտանգության հարաբերությունների զարգացումն է»,- ասել է Ռայիսին։
Նա նշել է, որ երկու երկրների միջև լավ հարաբերություններն անպայման կհանգեցնեն տարածաշրջանում և միջազգային մակարդակով հարաբերությունների բարելավման։
Խոսելով այն մասին, որ Կովկասյան տարածաշրջանը Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասն է՝ Ռայիսին նշել է, որ Կովկասյան տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը Իրանի համար շատ կարևոր են.
«Հայաստանի վարչապետի հետ երկկողմ բանակցություններում երկու կողմերը ընդգծել են, որ տարածաշրջանային խնդիրների լուծումը պետք է լինի պաշտոնյաների և տարածաշրջանի մաս կազմող անձանց ձեռքում, և օտարերկրացիների ցանկացած միջամտություն տարածաշրջան խնդիրներ կստեղծի՝ դրանք լուծելու փոպխարեն »։
Ռայիսին հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետի այցի ընթացքում կհաջողվի իրականացնել Թեհրանի և Երևանի պայմանավորվածությունները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.