Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ ԱՄԵՆ ԻՆՉ ՉԷ ԴԵՌ ԿՈՐՍՎԱԾ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Базовые принципы и параметры установления межгосударственных отношений между Арменией и Азербайджаном
Ահա, թե ինչպես է կոչվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման՝ ռուսական կողմի մշակած փաստաթուղթը։ Ի՞նչ եք կարծում, Արցախի մասին գոնե մի բառ կա՞ այդ փաստաթղթում։ Մտածում եմ՝ ոչ։
Եվ դա գուցե վատ չէ։ Որովհետև այլընտրանքային փաստաթղթում գրված է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։
Նիկոլը երկու փաստաթղթերին էլ համաձայնություն է տվել։ Ինքը դա չի թաքցնում։ Իր համար մեկ է՝ կա՞ Արցախ, թե չկա։
Բայց Արցախն, իհարկե, կա։ Որքան էլ Ալիևն ու Փաշինյանը փորձեն աչք փակել, օրինակ, նախօրեին Ստեփանակերտում կայացած հանրահավաքի և այնտեղից հնչած ուղերձների վրա, միևնույն է Արցախի ապագան մեր տարածաշրջանի ամենակարևոր խնդիրն է, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել։ Հետևաբար, վաղ թե ուշ ինչ-որ մեկը ստիպված է լինելու զբաղվել այդ հարցով։
Նշանակում է՝ ամեն ինչ չէ դեռ կորսված։ Պետք է ուղղակի ժամ առաջ հեռացնել դավաճան կապիտուլյանտին ու վերջապես տեր կանգնել մեր ազգային շահերին։
Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքը ցույց տվեց Արցախի ահռելի ներուժը։ Հիմա հերթը Երևանինն է։ Կկարողանա՞նք միասնական լինել, ուրեմն ամեն ինչ լավ կլինի։ Ո՞չ, ապա ոչ։
Գրեթե վստահ եմ ասում՝ նոյեմբերի 5-ի հանրահավաքի կարևորությունն անգամ դրա կազմակերպիչները մինչև վերջ չեն գիտակցում։ Ոչ ոք չի գիտակցում։ Եվ դա հասկանալի է. որովհետև այդ հանրահավաքի կարևությունն անհնար է գերագնահատել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.