Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ․ ՍՈՉԻԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՌԴ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ՈՐԱԿԱՊԵՍ ՆՈՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼ Է
Սոչիի հանդիպումը չի կարելի անվանել բեկումնային կամ ճակատագրական, իսկ հայտարարության մեջ միակ ուշագրավ կետը ռուս խաղաղապահների մասին պարբերությունն էր, այն էլ՝ առանց Ղարաբաղի հիշատակման։ Այս մասին նոյեմբերի 1-ին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, խորհրդարանի նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը։
Նրա գնահատմամբ՝ կողմերն ընդունել են, որ ռուսական կոնտինգենտի ներկայությունը խաղաղության և կայունության երաշխիք է։ Նա ընդգծեց, որ սա այն փոխզիջումն է, որը Ռուսաստանին հաջողվել է հասնել Ադրբեջանից։ «Սա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև որակապես նոր հարաբերությունների ձևավորմանն ուղղված առաջին քայլն էր, հարաբերություններ, որոնք հիմնված են իրողությունների վրա և պետք է պայմանավորված լինեն կողմերի երկարաժամկետ շահերով»,- հավելեց Հարությունյանը։
Ընդդիմադիր քաղաքական գործչի կարծիքով՝ հանդիպմանը և Ռուսաստանը և Հայաստանը և Ադրբեջանը առաջին անգամ փակ դռների հետևում բաց տեքստով են խոսել միմյանց հետ։ Նախկին վարչապետը հիշեցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ հայտարարության տեքստից շատ կետեր հանվել են, ինչը վկայում է, որ սուր քննարկումներ են տեղի ունեցել ամենահրատապ և առաջնահերթ խնդիրների շուրջ։
«Հայտարարության տեքստից և Պուտինի խոսքերից կարելի է եզրակացնել, որ շատ բան չի հաջողվել համաձայնեցնել։ Խոսքը ոչ միայն միջանցքի, այլև Ղարաբաղի մասին է»,- պարզաբանեց Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ այս հանդիպման ընթացքում ի տարբերություն հետպատերազմյան շրջանի մյուս հանդիպումների կողմերը փորձել են հստակեցնել իրենց մոտեցումները կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում յուրաքանչյուրին հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ «Որպեսզի բանակցային գործընթացը չձախողվի, կողմերը ձեռնպահ են մնացել կոնկրետ հայտարարություններից։ Ուստի վերջնական տեքստը բավականին անորոշ և ոչինչ չասող է ստացվել»,- եզրափակեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.