Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՅՍ ՓՈՒԼԸ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԵԶԱԿԻ ՇԱՆՍ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Ով զոնտիկը ոնց բռնեց, ում վրա պահեց, ով ում որ տեղը կոխեց այդ զոնտիկը, այս ամեն ինչի մասին, իհարկե, կարելի է ժամերով ու լուրջ դեմքերով «խորը» աշխարհաքաղաքական վերլուծություններ անել։
Բայց կա իրականություն.
• թուլացած և խնդիրների մեջ խրված Ռուսաստան;
• աննախադեպ աստիճանի հաբռգած Թուրքիա;
• ախորժակը բացված Ալիև;
• քիպլիկ գավառական բռնապետություն կառուցած անհայրենիք ու անբարոյական Նիկոլ, ով քանդել է պետական բոլոր ինստիտուտները (այդ թվում պետության անվտանգային համակարգը), որովհետև դրանք կարող էին սահմանափակել իր անձնական իշխանությունը և հիմա պատրաստ է ծառայել բոլորին, բացի հայ ժողովրդից, հայ ժողովուրդն իր համար զուտ «տուգանքի մատերիալ է»։
Ըստ էության, նա Հայաստանի ապագան քայլ առ քայլ վաճառում է իր իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար։
Այս իրականությունը երբ գիտակցում ես, հասկանալի է դառնում, որ Թուրքիան և Ադրբեջանը պատմական այս փուլը տեսնում են որպես տարածաշրջանում հայկական ներկայությունից ազատվելու եզակի շանս։ և ամեն ինչ անելու են, որ այդ շանսը բաց չթողնեն։
Նշանակում է, որ անկախ այն բանից, թե ինչ են ստորագրելու Նիկոլն ու Ալիևը, այդ թուղթը մեզ ոչ մի երաշխիք չի տալու, քանի որ գործընթացները զարգանում են աշխարհաքաղաքական / ուժային բալանսի տրամաբանությամբ, այլ ոչ թե թղթային։
Հիշենք. 1939-ի օգոստոսին Հիտլերի Գերմանիան և ԽՍՀՄ-ը պայմանագիր կնքեցին, ըստ որի պարտավորվում էին իրար վրա չհարձակվել։ Իրականում և՛ ԽՍՀՄ-ը, և՛ Գերմանիան հենց ստորագրելու պահին հասկանում էին, որ այդ փաստաթուղթը պատերազմը չի կանգնեցնելու, բայց Ստալինը հույս ուներ, որ գերմանական հարվածը Եվրոպային ուղղելով՝ ժամանակ կշահի պատերազմին պատրաստվելու համար։ Ինչպես արդեն հիմա գիտենք, դա սխալ հաշվարկ էր։
Մեր դեպքում ցանկացած «խաղաղության» պայմանագիր Ալիևին պետք է զուտ որպեսզի Արցախը հայաթափի առանց ծախսատար ռազմական գործողությունների դիմելու և իմիջը փչացնելու, մինչև իր բանակը պատրաստի Հայաստանը գրավելու և հայկական «հարցը» վերջնականապես «լուծելու» համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 16:57
Против новоназначенного и.о. управляющего ЭСА Романоса Петросяна подан внеочередной иск по обвинению в «оскорблении/клевете». Адвокат Ованнес Худоян написал об этом на своей странице в Facebook.
-
2025-07-24 16:48
Премьер-министр Армении Никол Пашинян на встрече с председателем правительства России Михаилом Мишустиным подтвердил, что Ереван намерен продолжать работу в ЕАЭС, сказал журналистам вице-премьер РФ Алексей Оверчук в Горно-Алтайске.
-
2025-07-24 16:45
В Национальном собрании Франции распространена резолюция, призывающая правительство Франции и Европейский союз усилить давление на Азербайджан с целью ускорения подписания мирного соглашения с Арменией и освобождения незаконно удерживаемых в Баку армянских пленных.
-
2025-07-24 16:31
Адвокаты архиепископа Микаэла Аджапахяна обратились в прокуратуру с ходатайством об отмене или изменении меры пресечения. В ходатайстве, в частности, были представлены следующие обоснования: