Последние новости

Աննա Վարդապետյանը ՀՀ զինվորական դատախազ է նշանակել

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ զինվորական դատախազ է նշանակել, տեղեկանում ենք Վարդապետյանի հրամաններից։

Հայտնել էինք, որ պաշտոնը ստանձնելուց մեկ օր անց Վարդապետյանը հրամանագիր էր ստորագրել, որով աշխատանքից ազատել էր գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Վահե Հարությունյանին։

Այսպես, նոր հրամանով, Վարդապետյանը ՀՀ զինդատախազ և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ է նշանակել Գրիգոր Էլիզբարյանին։

Մինչ այս Էլիզբարյանը զբաղեցնում էր Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնը:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ